Օնիկ Գասպարյանի ներկայացրած՝ հանցագործության մասին հաղորդումը ՀՔԾ է ուղարկվել․ Գլխավոր դատախազություն
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    24%
    20 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    38%
    22 կմ/ժ
  • Լոռի 12°C
    60%
    16 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    57%
    11 կմ/ժ
  • Արարատ 20°C
    29%
    23 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    75%
    6 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    24%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    61%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    24%
    19 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    35%
    15 կմ/ժ
  • Արցախ 14°C
    79%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26432
  • Դոլար = 388.09

Օնիկ Գասպարյանի ներկայացրած՝ հանցագործության մասին հաղորդումը ՀՔԾ է ուղարկվել․ Գլխավոր դատախազություն

Օնիկ Գասպարյանի ներկայացրած՝ հանցագործության մասին հաղորդումը ՀՔԾ է ուղարկվել․ Գլխավոր դատախազություն

ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի փաստաբանի կողմից Դատախազություն ներկայացված հանցագործության մասին հաղորդումը սահմանված կարգով ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն։ Այս մասին 1lurer.am-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։

ՀՔԾ-ում հաղորդման վերաբերյալ նյութեր կնախապատրաստվեն։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Օնիկ Գասպարյանի պաշտպանը դիմել էր Վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ առ ոչինչ ճանաչելու իրավունքի ուժով ուժի մեջ մտած՝ իր պաշտոնից ազատման հրամանագիրը:

Մարտի 10-ին ՀՀ վարչապետը հայտարարել էր, որ Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով ազատված է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնից: 

Մարտի 22-ին ՀՀ Կառավարությունը հայտնել էր, որ Արտակ Դավթյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնին:

Վարչական դատարանը բավարարել էր Օնիկ Գասպարյանի գործով հայցի ապահովման միջոց կիրառելու մասին փաստաբանի միջնորդությունը, որով պահանջվել էր կասեցնել Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությունը մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը։

Վարչական դատարանի որոշումից հետո վարչապետի աշխատակազմը հայտարարություն էր տարածել՝ պնդելով, որ Օնիկ Գասպարյանն ազատված է ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից։

Թեմայի այլ նորություններ