Օգոստոսի 23-ն Անկախության հռչակագրի ընդունման օրն է
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    32%
    6 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    54%
    30 կմ/ժ
  • Լոռի 8°C
    92%
    6 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    84%
    8 կմ/ժ
  • Արարատ 20°C
    62%
    7 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    98%
    3 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    32%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    90%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    32%
    6 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    72%
    10 կմ/ժ
  • Արցախ 9°C
    99%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Օգոստոսի 23-ն Անկախության հռչակագրի ընդունման օրն է

Օգոստոսի 23-ն Անկախության հռչակագրի ընդունման օրն է

Օգոստոսի 23-ը հայոց նորագույն պատմության կարևորագույն ամսաթվերից է: 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի խորհրդարանն ընդունեց Անկախության հռչակագիրը, որով ազդարարվեց անկախության գործընթացի սկիզբը և որով դրվեց անկախ Հայաստանի կերտման գլխավոր հիմնաքարը:

Այս հիմնարար փաստաթղթով Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանվեց Հայաստանի Հանրապետության, մեր երկիրն ունեցավ պետության բոլոր խորհրդանիշները՝ դրոշ, օրհներգ, զինանշան: Ամրագրվեց, որ Հայաստանն ունենալու է սեփական Զինված ուժեր, բանկային համակարգ: Հռչակագիրը փաստացի Հայաստանի ծննդյան վկայականն է: Հռչակագրով Հայաստանը հայտարարվեց իրավական, ժողովրդավարական պետություն, որտեղ խրախուսվում է բազմակարծությունը: Քանի դեռ չունեինք Սահմանադրություն, Անկախության հռչակագիրը նաև սահմանադրության դեր էր կատարում. ընդունվել էր սահմանադրական օրենք, ըստ որի ցանկացած օրենք Հայաստանում գործում էր, եթե չէր հակասում հռչակագրի դրույթներին: Անկախության հռչակագրին հղում կա Սահմանադրության մեջ, ուրեմն և հռչակագիրը ոչ միայն կարևոր պատմական փաստաթուղթ է, այլև գործող հիմնարար օրենք:

Անկախության հռչակագրից մեկ տարի հետո՝ 1991 թ.-ի սեպտեմբերի 21-ին, տեղի ունեցավ անկախության հանրաքվե․ 95 տոկոսն «այո» ասաց անկախությանը:

Нет описания фото.

Թեմայի այլ նորություններ