Ոչ պարենային ապրանքների գները մեկ ամսում աճել են 0.7%-ով, ծառայությունների սակագները չեն փոփոխվել
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    15%
    17 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    30%
    13 կմ/ժ
  • Լոռի 13°C
    44%
    12 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    66%
    15 կմ/ժ
  • Արարատ 20°C
    21%
    13 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    68%
    11 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    15%
    17 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    37%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    15%
    17 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    24%
    13 կմ/ժ
  • Արցախ 12°C
    83%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ոչ պարենային ապրանքների գները մեկ ամսում աճել են 0.7%-ով, ծառայությունների սակագները չեն փոփոխվել

Ոչ պարենային ապրանքների գները  մեկ ամսում աճել են 0.7%-ով, ծառայությունների սակագները չեն փոփոխվել

Հայաստանի ոչ պարենային ապրանքների շուկայում 2020թ. հոկտեմբերին 2019թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 0.6%, իսկ 2020թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.7% գնաճ: Ծառայությունների ոլորտում այս տարվա հոկտեմբերին 2019թ. նույն ամսվա համեմատ արձանագրվել է սակագների 1.4%, իսկ 2020թ. սեպտեմբերի համեմատ պահպանվել է սակագների համեմատաբար կայուն մակարդակ։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ վիճակագրական կոմիտեից, 2020թ. հոկտեմբերին նախորդ ամսվա համեմատ հանրապետությունում գրանցվել է բնակարանի նորոգման նյութերի, վառելանյութերի և քսանյութերի` 0.1%, խոշոր կենցաղային սարքերի` 0.2%, կահույքի` 0.3%, փոքր կենցաղային սարքերի` 0.4%, մաքրող, լվացող միջոցների` 0.7%, հագուստի` 2.7%, տարբեր տեսակի կոշկեղենի 4.8% գնաճ։ Միաժամանակ, ոսկերչական զարդերի գները նվազել են 0.9%, իսկ ապակե ամանեղենի, ճաշասպասքի և տնային կահ-կարասու գներն աճել են 0.3%-ով։

2020թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի, համապատասխանաբար, 0.5% և 0.8% գնաճ: 

Թեմայի այլ նորություններ