Ոչ միայն ուժով, այլև խաղաղ սրտով ու ամուր հավատով. ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում հանդիսավորությամբ բացվեց Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին (լուսանկարներ)
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    31%
    6 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    43%
    13 կմ/ժ
  • Լոռի 11°C
    34%
    14 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    59%
    15 կմ/ժ
  • Արարատ 15°C
    29%
    14 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    87%
    11 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    31%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    33%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    27%
    9 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    41%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    84%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ոչ միայն ուժով, այլև խաղաղ սրտով ու ամուր հավատով. ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում հանդիսավորությամբ բացվեց Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին (լուսանկարներ)

Ոչ միայն ուժով, այլև խաղաղ սրտով ու ամուր հավատով. ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում հանդիսավորությամբ բացվեց Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին (լուսանկարներ)

InterLur.com լրատվական գործակալությունը ՀՀ ՊՆ լրատվության բաժնից տեղեկացավ, որ օգոստոսի 2-ին տեղի ունեցած հանդիսավոր բացման արարողությանը ներկա էին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, բարձրաստիճան զինվորականներ, համալսարանի ղեկավար կազմն ու պրոֆեսորադասախոսական անձնակազմը:

Եկեղեցու կառուցման հիմնարկեքը կատարվել էր 2013թ-ին՝ ռազմական համալսարանի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանի և համալսարանի անձնակազմի նախաձեռնությամբ: Շինարարությունն ընդհատվել էր, սակայն 2020թ-ին, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հրահանգով, գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյանի նախաձեռնությամբ և ռազմական համալսարանի պետ, գնդապետ Խաչատուր Խաչատրյանի մասնակցությամբ, եկեղեցու կառուցման աշխատանքները վերսկսվել են ու հասցվել ավարտին:

Զինված ուժերի հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի գլխավորությամբ և առաջնորդությամբ սրբալույս մյուռոնով օծվեցին եկեղեցու խաչը, զանգը, սուրբ սեղանն ու մկրտության ավազանը: ԶՈՒ հոգևոր առաջնորդն օրհնանքի խոսք ասաց և բարեմաղթեց նորանոր ձեռքբերումներ հայ ժողովրդի հոգևոր և ազգային արժեքների պահպանության սուրբ գործում:

Այսուհետ ռազմական համալսարանի տարածքում կգործի Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին, որտեղ աղոթք կբարձրացվի սպաների, կուրսանտների, համար, կկատարվեն եկեղեցու սուրբ խորհուրդները, պատարագներ, մկրտություններ և այլն:

Թեմայի այլ նորություններ