«Ոչ միայն Հայաստանը, այլև աշխարհի հայերը հպարտ են ձեզնով». SADA-ի ղեկավարը ուղերձ է հղել բասկետբոլի ազգային հավաքականին
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    13 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 4°C
    88%
    3 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    79%
    6 կմ/ժ
  • Արարատ 12°C
    40%
    5 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    81%
    7 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    90%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    13 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    44%
    12 կմ/ժ
  • Արցախ 7°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

«Ոչ միայն Հայաստանը, այլև աշխարհի հայերը հպարտ են ձեզնով». SADA-ի ղեկավարը ուղերձ է հղել բասկետբոլի ազգային հավաքականին

Երևան, Հայաստան- Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր
հովանավոր, Google Cloud-ի առաջատար գործընկեր SADA-ի նախագահ Թոնի Սաֆոյանը
ուղերձ է հղել հավաքականին՝ շնորհավորելով Մալթայում անցկացված Եվրոպայի
փոքր երկրների առաջնությունում հաղթանակի կապակցությամբ։

Հայաստանի հավաքականը հուլիսի 3-ին եզրափակչում 84։68 հաշվով պարտության
մատնելով Մալթայի թիմին՝ նվաճեց չեմպիոնի գավաթը: NBA-ում 30 տարվա փորձով
Ռեքս Քալամյանի գլխավորած հավաքականը հաղթել էր նաև Անդորրայի, Ջիբրալթարի և
Սան Մարինոյի թիմերին: Մրցաշարի լավագույն խաղացող է ճանաչվել Քրիս Ջոնսը, որը
մեր հավաքականի ավագ Անդրե Սփայթ Մկրտչյանի հետ միասին ընդգրկվել է մրցաշարի
լավագույն հնգյակում։

«Ուզում եմ շնորհավորել բասկետբոլի Հայաստանի հավաքականին՝ FIBA-ի
Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում հաղթելու և ոսկին նվաճելու
կապակցությամբ։ Շատ շնորհակալ եմ Հայաստանի բասկետբոլի
ֆեդերացիային, մարզիչ Ռեքսին, Անդրեին և Քրիսին՝ լավագույն խաղացողի
տիտղոսը նվաճելու համար: Հաճելի էր լինել այս ճանապարհի մի մասը։ Սա
մեծ պատիվ էր, դուք ստիպեցիք ինձ և SADA-ում մեզ բոլորիս՝ հպարտություն
զգալ։ Ոչ միայն Հայաստանը, այլև աշխարհի հայերը հպարտ են ձեզնով: Դուք
ոգեշնչման աղբյուր եք հազարավոր երեխաների համար: Սա միայն սկիզբն է
Հայաստանի բասկետբոլի համար»,- իր ուղերձում նշել է SADA-ի գլխավոր
գործադիր տնօրեն և նախագահ Թոնի Սաֆոյանը:

«Այս հաջողությունը հնարավոր չէր լինի առանց SADA-ի աջակցության։
Ինչպես գիտեք, Երևանում մեծ հաջողությամբ կայացավ SADA Cup մրցաշարը,
և գավաթի խաղարկությունը մեծ արձագանք ստացավ։ Այս պահին մտածում
ենք նման մրցաշարն ավանդական դարձնելու ուղղությամբ և ցանկանում
ենք ավելի մեծ թվով մրցակիցների ընդգրկել։ Շուտով մեր գլխավոր
հովանավոր SADA-ի հետ կքննարկենք՝ ինչ ֆորմատով է հնարավոր մյուս
տարի անցկացնել նմանատիպ մրցաշար»,- նշել է Հայաստանի բասկետբոլի
ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը։

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան և SADA-ն այս տարի ստորագրել են
համագործակցության պայմանագիր՝ բասկետբոլի ազգային հավաքականի
առաջխաղացման և Հայաստանում բասկետբոլի զարգացման ուղղությամբ համատեղ
աշխատելու նպատակով: FIBA-ի Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում առաջին
տեղը նվաճելուց առաջ Հայաստանի հավաքականը երկրորդ տեղն էր զբացեղրել հունիսի 23-26-ին Երևանում երբևէ անցկացված առաջին «SADA Cup» միջազգային մրցաշարում,
որին մասնակցել են նաև թիմեր Սիրիայից, Իրանից և ԱՄՆ-ից։

Թեմայի այլ նորություններ