Նժդեհի հուշարձանը Մարտունիում կանգուն է
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    21%
    15 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    33%
    20 կմ/ժ
  • Լոռի 12°C
    56%
    15 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    56%
    8 կմ/ժ
  • Արարատ 21°C
    27%
    18 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    70%
    8 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    24%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    58%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    21%
    15 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    28%
    17 կմ/ժ
  • Արցախ 13°C
    82%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26432
  • Դոլար = 388.09

Նժդեհի հուշարձանը Մարտունիում կանգուն է

Նժդեհի հուշարձանը Մարտունիում կանգուն է

Նշենք, որ մինչ այդ սոցիալական կայքերում ու լրատվամիջոցներում ակտիվորեն տարածվում է «Նժդեհի արձանը Մարտունիում ապամոնտաժվեց Ադրբեջանի պահանջով» գրությամբ լուսանկար։

 

Արցախի Մարտունի քաղաքում Նժդեհի արձանի ապամոնտաժման մասին լուրն իրականությանը չի համապատասխանում։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Մարտունու քաղաքապետ Էդիկ Ավանեսյանը։

«Արձանը տեղադրվել է 2020–ի սեպտեմբերի 26-ին։ Դեռ վրան աշխատանքներ կան անելու։ Վարպետներն աշխատում են, որևէ պահանջ, հարց արձանը հանելուն այս պահին չկա»,– ասաց Ավանեսյանը։ Քաղաքապետը նաև հայտնեց, որ Նժդեհի արձանը տեղադրված է Մարտունու Գարեգին Նժդեհի անունը կրող փողոցում։

Արձանի պամոնտաժման լուրը հերքել է նաև Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարության աշխատակից Նվեր Դադասյանը. նա քիչ առաջ Facebook-ում հրապարակել է Մարտունիում կանգուն արձանի լուսանկարն ու տեսանյութը ներկա պահին և գրել. «Ընդմիշտ կանգուն է մնալու և վերջ»։

Նշենք, որ մինչ այդ սոցիալական կայքերում ու լրատվամիջոցներում ակտիվորեն տարածվում էր «Նժդեհի արձանը Մարտունիում ապամոնտաժվեց Ադրբեջանի պահանջով» գրությամբ լուսանկար, որն, ըստ ամենայնի, նկարահանվել էր արձանի տեղադրման պահին, որտեղ կառուցված էր միայն պատվանդանը, իսկ բուն հուշարձանը դեռ տեղադրված չէր։

Քաջ ու անշահախնդիր․ Բուլղարիայում Նժդեհի մասին ֆիլմ են նկարել

Հիշեցնենք` Նժդեհի արձանի շուրջ աղմուկը սոցիալական մեդիադաշտում բարձրացել էր այն բանից հետո, երբ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը խորհրդարանում հայտարարել էր, թե «ադրբեջանցիները` թուրքերի ու ռուսների համաձայնությամբ և դրդմամբ, հասել են նրան, որ Գարեգին Նժդեհի արձանը պիտի ապամոնտաժվի։

Ի դեպ, Արման Բաբաջանյանը մշտապես հայտնի է եղել իր արևմտամետ ու հակառուսական դիրքորոշմամբ։

Թեմայի այլ նորություններ