Նոյեմբերից 1500 ուսուցիչներ 30-50 տոկոսով բարձր աշխատավարձ կստանան. Նիկոլ Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    24%
    26 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    35%
    17 կմ/ժ
  • Լոռի 11°C
    66%
    15 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Արարատ 19°C
    29%
    23 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    75%
    6 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    24%
    26 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    61%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    24%
    26 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    35%
    15 կմ/ժ
  • Արցախ 12°C
    84%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26432
  • Դոլար = 388.09

Նոյեմբերից 1500 ուսուցիչներ 30-50 տոկոսով բարձր աշխատավարձ կստանան. Նիկոլ Փաշինյան

Նոյեմբերից 1500 ուսուցիչներ 30-50 տոկոսով բարձր աշխատավարձ կստանան. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում այս տարվա նոյեմբերից արդեն 1500 ուսուցիչներ առնվազն 30-50 տոկոսով ավելի բարձր աշխատավարձ կստանան: Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ուսուցիչների որակավորման բարձրացման հարցին:

«Ես մեծ կարևորություն եմ տալիս ուսուցիչների որակավորման գործընթացին, որը մտնում է գործնական փուլ, ինչը նշանակում է, որ հանրակրթության համակարգում նոր  ու կարեւոր գործոն ենք ներմուծելու: Այդ գործոնով անընդհատ սեփական որակավորումը բարձրացնելու շատ կոնկրետ խթան ենք տալիս ուսուցիչներին: Որովհետև համահարթեցման մոտեցումը տաղանդավորներին զրկում էր մոտիվացիայից ինքնակատարելագործվելու և առաջ շարժվելու: Այս պրոցեսի արդյունքում մենք կարող ենք երաշխավորված համարել, որ դպրոցում ունենալու ենք միայն բարձր որակավորում ունեցող ուսուցիչներ, որոնք ի դեպ, ունենալու են հնարավորություն իրենց աշխատավարձը սեփական որակավորման բարձրացման միջոցով անընդհատ բարձրացնելու: Այսինքն՝ իրենք են իրենց աշխատավարձը բարձրացնելու, ոչ թե կառավարությունը: Այս տարվա նոյեմբերից արդեն 1500 ուսուցիչներ առնվազն 30-50 տոկոսով ավելի բարձր աշխատավարձ կստանան»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Թեմայի այլ նորություններ