Նորածնին ունեցել է աշխատավայրի զուգարանում, լսելով ճիչը՝ սրբիչը մտցրել բերանը, փաթաթել աղբի տոպրակով. մանրամասներ ՔԿ-ից
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    31%
    6 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    39%
    4 կմ/ժ
  • Լոռի 11°C
    34%
    14 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    59%
    15 կմ/ժ
  • Արարատ 15°C
    29%
    14 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    87%
    11 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    31%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    33%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    33%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    41%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    84%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Նորածնին ունեցել է աշխատավայրի զուգարանում, լսելով ճիչը՝ սրբիչը մտցրել բերանը, փաթաթել աղբի տոպրակով. մանրամասներ ՔԿ-ից

Նորածնին ունեցել է աշխատավայրի զուգարանում, լսելով ճիչը՝ սրբիչը մտցրել բերանը, փաթաթել աղբի տոպրակով. մանրամասներ ՔԿ-ից

InterLur.com լրատվական գործակալությունը ՀՀ Քննչական կոմիտեի լրատվության բաժնից տեղեկացավ, որ 2020թ. հուլիսի 29-ին՝ ժամը 22:45-ին, «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ արգանդի արյունահոսություն ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Երևան քաղաքի բնակչուհի, 31-ամյա կին: ՀՀ Քննչական կոմիտեի տարածված հաղորդագրությունումմասնավորապես ասվում է.

Ահազանգի հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերջինս 2020թ. հուլիսի 29-ին՝ ժամը 15:00-16:00-ն ընկած ժամանակահատվածում, իր աշխատավայրի սանհանգույցում միայնակ ծննդաբերել է իգական սեռի երեխա և լսելով վերջինիս ճիչը՝ սրբիչը մտցրել է նորածնի բերանի խոռոչը, այնուհետև երեխային դնելով աղբի համար նախատեսված պոլիէթիլենային տոպրակի մեջ՝ նետել հարակից շենքի աղբանոցը, որտեղ էլ հայտնաբերվել  է նորածնի դին:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածով (մոր կողմից նորածին երեխայի սպանությունը) հարուցվել է քրեական գործ:

Կինը ձերբակալվել է՝ իր նորածին երեխայի սպանության կասկածանքով:

Նախաքննության ընթացքում կատարվել են քննչական գործողություններ՝ դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք անձիք: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմայի այլ նորություններ