Նորակերտում ավարտվել են մանկապարտեզի տանիքի եւ ջրատար ներքին ցանցի շինարարական աշխատանքները
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    18%
    19 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    35%
    15 կմ/ժ
  • Լոռի 13°C
    40%
    13 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    57%
    15 կմ/ժ
  • Արարատ 19°C
    23%
    15 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    73%
    12 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    18%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    37%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    18%
    19 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    26%
    18 կմ/ժ
  • Արցախ 11°C
    85%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Նորակերտում ավարտվել են մանկապարտեզի տանիքի եւ ջրատար ներքին ցանցի շինարարական աշխատանքները

Նորակերտում ավարտվել են մանկապարտեզի տանիքի եւ ջրատար ներքին ցանցի շինարարական աշխատանքները

Գեղարքունիքի մարզի Նորակերտ համայնքում արդեն ավարտվել են մանկապարտեզի տանիքի եւ խմելու ջրատարի ներքին ցանցի հիմնանորոգման շինարարական աշխատանքները:  Այս մասին հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից: Տարածված հաղորդագրությունումմասնավորապես ասվում է, որ Նորակերտի մանկապարտեզի շենքի տանիքի հիմնանորոգման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 10 միլիոն 234 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 7 միլիոն 163 հազար դրամը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 3 միլիոն 72 հազար  դրամը՝ Նորակերտի համայնքապետարանը:  Շինարարական աշխատանքները մեկնարկել են  այս տարվա հունիսից եւ ավարտվել սեպտեմբերի 15-ի դրությամբ: Նորակերտ համայնքի խմելու ջրատարի ներքին ցանցի հիմնանորոգման պայմանագրային արժեքը կազմում է շուրջ 20 միլիոն դրամ, որի 70 տոկոսը կամ 14 միլիոն դրամը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 30 տոկոսը կամ 6 միլիոն դրամը՝ Նորակերտի համայնքապետարանը: հիմնանորոգվել է  2650 մետր երկարության ջրատար, որով եւ ամբողջացել է նախորդ տարում  սկսված ծրագիրը: Շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա հուլիսից եւ ավարտվել օգոստոսի վերջերին: Նորակերտ համայնքի ղեկավար Գերասիմ Սարգսյանը խոսել է իրականացված երկու ծրագրերի նշանակության մասին:

«Մանկապարտեզի հիմնանորոգման ծրագիրը կշարունակվի մի քանի փուլով: Տանիքի վերանորոգումից հետո պետք է սկսվեն ներքին հարդարման ու հիմնանորոգման այլ աշխատանքները: Կձգտենք մոտակա տարիների ընթացքում ամբողջապես արդիականացնել մանկապարտեզի շենքը եւ նրա դռները բացել մեր համայնքի երեխաների առջեւ: Մանկապարտեզը մինչեւ 2000 թվականը գործել է 3 խմբով: Համայնքի խմելու ջրատարի ներքին ցանցի ընդհանուր երկարությունը կազմում է շուրջ 7150 մետր, որից 4500 մետրը հիմնանորոգվել է նախորդ տարվա սուբվենցիոն ծրագրով, իսկ մնացած 2650 մետրը նորոգվեց այս տարվա ընթացքում: Համայնքի Վերին թաղամասի շուրջ 60 տնտեսության խմելու ջուր մատակարարվում էր երկու օրը մեկ անգամ, քանի որ ներքին ցանցը քայքայված էր:Այս ծրագիրն էլ ուղղված էր այդ խնդրի կարգավորմանը: 1400 մետր երկարությամբ հիմնանորոգվել է արտաքին ցանցից սնվող եւ դեպի օրվա կարգավորիչ ջրամբար գնացող մղման գիծը, եւս 1250 մետր էլ՝ ջրամբարից թաղամասին սնող գիծը:Այն հատվածներում, որտեղ նախկինում հիմնանորոգել ենք ներքին ցանցը, արդեն ապահովված է շուրջօրյա ջրամատակարարումը: Վերին թաղամասի տնտեսություններում ջրամատակարարումը այս ծրագրով կբարելավվի, սակայն այստեղ շուրջօրյա ջրամատակարարման հասնելու համար հարկավոր է Ակունք համայնքից սնվող օրվա կարգավորիչ ջրամբարում իրականացնել վերակառուցման եւ ջրաքանակի ավելացման աշխատանքներ, ինչը ծրագրել ենք կատարել եկող տարվա ընթացքում, սուբվենցիոն հերթական ծրագրի շրջանակներում: Դրանից հետո միայն համայնքը հիմնովին կանցնի շուրջօրյա ջրամատակարարման»,- նշեց համայնքի ղեկավարը:

Թեմայի այլ նորություններ