Նոր Հաճնի ոստիկանները որսագողության դեպք են բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    33%
    4 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    39%
    4 կմ/ժ
  • Լոռի 10°C
    32%
    14 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    61%
    12 կմ/ժ
  • Արարատ 15°C
    29%
    14 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    91%
    11 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    33%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    33%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    33%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    41%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    82%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Նոր Հաճնի ոստիկանները որսագողության դեպք են բացահայտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ինչպես տեղեկացավ InterLur.com լրատվական գործակալությունը ՀՀ Ոստիկանության լրատվության բաժնից`օգոստոսի 6-ին, ժամը 18-ի սահմաններում, ոստիկանության Նոր Հաճընի բաժանմունքի ծառայողները, Կոտայքի մարզի բնապահպանության աշխատակիցների հետ, Նոր Գեղի համայնքում, Հրազդան գետի ափից, ձկնորսության պարագաներով ու ձկներով հանդերձ, ապօրինի որս կատարելու կասկածանքով, բերման ենթարկեցին Քարաշամբ գյուղի 55-ամյա մի բնակչի: Տարածված հաղորդագրությունում մասնավորապես ասվում է.

Բաժանմունքում նա ոստիկաններին ներկայացրեց 157 կողակ, 39 բեղլու, ձկնորսական ցանց, 60 ամպեր հզորությամբ էլեկտրական մարտկոց, էլեկտրական փոխանցիչ՝ սև և կարմիր մալուխներով: Ըստ 55-ամյա տղամարդու` դրանք պատկանում է իրեն, ձկներն ինքն է որսացել` հոսանքահարման եղանակով: Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմայի այլ նորություններ