Նոր բան մտածեք. Ալեն Սիմոնյանը՝ Տավուշից մեկնարկած քայլերթի մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    44%
    7 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    81%
    7 կմ/ժ
  • Լոռի 8°C
    65%
    5 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    77%
    6 կմ/ժ
  • Արարատ 13°C
    36%
    2 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    74%
    6 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    44%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    71%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    44%
    7 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    43%
    2 կմ/ժ
  • Արցախ 11°C
    75%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Նոր բան մտածեք. Ալեն Սիմոնյանը՝ Տավուշից մեկնարկած քայլերթի մասին

Նոր բան մտածեք. Ալեն Սիմոնյանը՝ Տավուշից մեկնարկած քայլերթի մասին

«Ես չգիտեմ՝ ինչ պահանջի մասին է խոսքը, առաջարկը ո՞րն է»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս են գնահատում Տավուշից մեկնարկած քայլերթը։

Լրագրողի դիտարմանը, որ քայլերթի մասնակիցների պահանջն է կասեցնել սահմանազատման գործընթացը, Սիմոնյանն արձագանքեց. «... Եվ հարձակվել Ադրբեջանի վրա՞։ Ես քաղաքական գործիչ եմ, քաղաքական առաջարկ,  ինչպես նաև մեր քաղաքացիները, չեն լսել։ Ես քաղաքական պահանջ չեմ լսել։ Եթե իրենց առաջարկը Ադրբեջանի նկատմամբ ինչ-որ  գործողություն անելն է, ևս մեկ քայլով հարձակվելը... ։

Կասցենել սահմանազատումը՝ նշանակում է դեմ են։ Հայաստանը միակողմանի զիջումների չի գնում, ֆիքսում է  իր սահմանը և այդ գործընթացը  շարունակվելու է  այն քարտեզներով, որոնք ունեն իրավական հիմքեր։ Իսկ այդ քարտեզներին և իրավական հիմքերին մենք ամբողջությամբ տիրապետում ենք»։

Հարցին՝ իշխանափոխության վտանգ տեսնո՞ւմ է, Ա.Սիմոնյանը պատասխանեց. «Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն Ազգային ժողովի ընտրություններով, որոնք տեղի են ունենալու  2026 թվականին»։

Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը կարող է վերածվել համաժողովրդական ընդվզման, նա ասաց. «Ես որևէ բան չեմ բացառում, ասում եմ, երբ որ կլինի քաղաքական առաջարկ, քաղաքական գործընթաց... Չեմ հասկանում, թե սա ինչ պրոցես է, չգիտեմ՝ մենք կրոնապետությո՞ւն ենք։ Ինչո՞վ ենք մենք հիմա զբաղված, ի՞նչն է առաջարկը։

Երբ ինչ-որ մեկն ասում է՝ ես սրան դեմ եմ, ինքը պետք է առաջարկ ներկայացնի, ո՞րն է այդ առաջարկը։

Միակողմանի զիջում չկա, մենք սահման ենք գծում, միջազգային նորմերին համապատասխան ենք անում։ Ո՞րն է այդ միջազգային նորմը, որն, ըստ իրենց, խախտված է։ Ոզում եմ հասկանալ՝ մենք ինչի՞ մասին ենք խոսում։ Ուզում եմ ասել՝  քանի՞ անգամ  կարելի է  նույն տրամաբանությամբ փորձել այն, ինչ որ մենք արել ենք, նույն ձևի տարբեր դերակատարներով կրկնել ու փորձել նույն բանն անել։ Հասկացանք՝  նոր բան մտածեք։ Մեկա վերջում Վազգեն Մանուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, բանանի Միհրանին, Արթուր Վանեցյանին ... Էլ ո՞վ կար այնտեղ՝ բերելու են, ցույց տան, ասեն՝ էս են էս մարդիկ»։

Հարցին՝ արտաքին հետք տեսնո՞ւմ է այդ գործընթացում, նա պատասխանեց. «Տեսնում եմ տարբեր տեղերից, տարբեր ուղղվածություն, ֆինանսավորում ունեցող բլոգերներ, հիմնականում մեկ երկրում գտնվող մարդիկ հայտարարում են, որ միանում են այս շարժմանը։ Բնական է, տեսնում եմ։ Իսկ ում։ Պարզ չէ՞»։

Թեմայի այլ նորություններ