Նոր այգի կկառուցվի Կոմիտասի պողոտայում. շատրվաններ, ամֆիթատրոն, սրճարան. Տարածքը կտրվի առանց մրցույթի
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    34%
    6 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    36%
    7 կմ/ժ
  • Լոռի 12°C
    74%
    8 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    74%
    12 կմ/ժ
  • Արարատ 20°C
    43%
    3 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    91%
    7 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    34%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    59%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    34%
    6 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    48%
    13 կմ/ժ
  • Արցախ 14°C
    80%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.27005
  • Դոլար = 387.602

Նոր այգի կկառուցվի Կոմիտասի պողոտայում. շատրվաններ, ամֆիթատրոն, սրճարան. Տարածքը կտրվի առանց մրցույթի

Նոր այգի կկառուցվի Կոմիտասի պողոտայում. շատրվաններ, ամֆիթատրոն, սրճարան. Տարածքը կտրվի առանց մրցույթի

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 9-ի նիտում որոշեց «Սլոն-ֆուդ» ՍՊԸ-ին առանց մրցույթի կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրել:

Հիմնավորման մեջ նշվում է, որ «Սլոն-ֆուդը» Երևանի քաղաքապետարան է ներկայացրել Երևանի Կոմիտասի պողոտայի հ.2/3 հասցեում գտնվող 5089.13 քմ մակերեսով հողամասում գտնվող այգու վերակառուցման (արդիականացման) առաջարկություն: Այն նախատեսում է նոր ճեմուղիներ, նստարաներ, երեխաների խաղահրապարակ, հասարակական սանհանգուց, ամֆիթատրոն միջոցառումների համար, մարզահրապարակ, շատրվաներ, սրճարան, մանկական զարգացման կենտրոն:

Միաժամանակ նախագծով  առաջարկվում է քննարկվող հողամասից 220.0քմ  մակերեսով հատվածը Ընկերությանը տրամադրել կառուցապատման իրավունքով ժամանցի և մանկական զարգացման կենտրոն կառուցելուն նպատակով:

Նշվում է, որ քննարկվող հատվածը ներկայումս գտնվում է անմխիթար վիճակում և բնակչության համար բարեկեցիկ միջավայր ստեղծելու համար անհրաժեշտություն կա խոշոր ներդրումների:

Ներկայումս նախատեսվում է իրականացնել այգու վերակառուցման (արդիականացման) նախագիծ, որը ենթադրում է կանաչ տարածքի վերականգնում՝ պահպանելով բոլոր առկա առողջ ծառատեսակները: Կանաչապատմնան նախագծով կտնկվեն նոր արժեքավոր եւ երիտասարդ ծառեր, որոնք տվյալ տարածքում կստեղծեն միկրոկլիմա եւ առանձնահատուկ տեսք կհաղորդեն: Ինչպես գոյություն ունեցող ծառերի՝ այդպես ել նորատունկ ծառերի եւ բուսատեսակների համար նախատեսված է նոր ոռոգման ցանց՝ կաթիլային համակարգով: Այգուկներդրվի լուսավորության նոր ժամանակակից համակարգ: Ամֆիթատրոնի հատվածում հնարավոր է լինելու անցկացնել միջոցառումներ:

Միաժամանակ ընկերության կողմից կիրականացվի տրամադրվող հողամասին կից «Մերգելյանի» այգու վերակառուցման (արդիականացման) աշխատանքները, ինչպես նաև մասնավոր ներդրումների հաշվին կիրականացվի այգու կանաչ գոտիների, ոռոգման ցանցի, ճեմուղիների, լուսավորության համակարգի պահպանումը, ընթացիկ նորոգումը և շահագործումը: Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանը կունենա պուրակ, որը կդառնա յուրահատուկ վայր բնակչության և զբոսաշրջիկների համար:

Թեմայի այլ նորություններ