Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    33%
    7 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    45%
    22 կմ/ժ
  • Լոռի 13°C
    80%
    10 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    90%
    4 կմ/ժ
  • Արարատ 22°C
    52%
    15 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    87%
    10 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    33%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    81%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    33%
    9 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    53%
    6 կմ/ժ
  • Արցախ 14°C
    85%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.29121
  • Դոլար = 387.973

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետին Անկախության օրվա կապակցությամբ

նչպես տեղեկացավ InterLur.com լրատվական գործակալությունը ՀՀ Վարչապետի աշխատակազմի լրատվության բաժնից՝ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին երկրի Անկախության օրվա կապակցությամբ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հայաստանի Հանրապետության ժողովրդի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և բարեկամ հնդիկ ժողովրդին Հնդկաստանի Հանրապետության Անկախության օրվա կապակցությամբ։

Հայաստանը մեծապես կարևորում է Հնդկաստանի հետ ավանդական ջերմ հարաբերությունները՝ խարսխված մեր ժողովուրդների դարավոր պատմական կապերի, բարի կամքի և փոխվստահության ամուր հիմքերի վրա: Համոզված եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի նոր որակ և բովանդակություն հաղորդել քաղաքական, տնտեսական և մշակութային բնագավառներում երկկողմ և բազմակողմ համագործակցության համակողմանի զարգացմանը։

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Հնդկաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»:

Թեմայի այլ նորություններ