Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    30%
    7 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    41%
    6 կմ/ժ
  • Լոռի 12°C
    71%
    13 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    86%
    13 կմ/ժ
  • Արարատ 19°C
    31%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    71%
    14 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    30%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    58%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    30%
    7 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    41%
    14 կմ/ժ
  • Արցախ 13°C
    87%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան

Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի կառավարության ղեկավար Իրակլի Ղարիբաշվիլիի առանձնազրույցը, այնուհետև բանակցությունները կշարունակվեն ընդլայնված կազմով:

Երկու երկրների վարչապետները ԶԼՄ-ների համար հանդես կգան նաև բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով:

Նախատեսված է վարչապետի հանդիպումը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ: Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը նաև հարգանքի տուրք կմատուցի Թբիլիսիի «Հերոսների» հրապարակում:

Վրաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունենում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Հայաստանի և Վրաստանի վարչապետերի միջև տեղի է ունենում առանձնազրույց, այնուհետև ընդլայնված կազմով հանդիպում, որին հայկական կողմից կմասնակցեն Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը, իսկ վրացական կողմից Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, Շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն։

Հանդիպման ավարտից հետո երկու երկրների վարչապետերը մամուլի համար հանդես կգան հայտարարությամբ։ Այցի շրջանակում Նիկոլ Փաշինյանը նաև Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ։

Թեմայի այլ նորություններ