Առաջին անգամ տարածաշրջանում արտադրվելու է նանոմանրաթել (լուսանկարներ)
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    24%
    6 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    33%
    11 կմ/ժ
  • Լոռի 10°C
    92%
    9 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    96%
    7 կմ/ժ
  • Արարատ 21°C
    31%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    77%
    14 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    24%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    79%
    21 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    24%
    6 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    42%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Առաջին անգամ տարածաշրջանում արտադրվելու է նանոմանրաթել (լուսանկարներ)

Առաջին անգամ տարածաշրջանում արտադրվելու է նանոմանրաթել (լուսանկարներ)

«ՆԱՆՈ ՄԵԴԻՔԼ ԷՅ ԷՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (Nano Medical AM) - բարձր տեխնոլոգիական ձեռնարկություն է, որը արտադրելու է ստերիլ և ոչ ստերիլ «նանո» մանրաթել, որը կիրառվում է թե՛ թեթև, թե՛ ծանր արդյունաբերությունում։
 
Ձեռնարկությունը նախատեսում է առաջին անգամ տարածաշրջանում արտադրել նանոմանրաթել՝ 100 նմ-ից պակաս տրամագծով, որը ստացվելու է պոլիմերացման միջոցով՝ NanoSpider պատենտավորված տեխնոլոգիայով։ Տեխնոլոգիան պատետնավորված է սարքավորումները մատակարարող Եվրոպական արտադրության ELMARCO ընկերության կողմից, որն էլ իրականացնելու է արտադրամասի մոնտաժումը և համապատասխան մասնագետների վերապատրաստումը։ Սարաքավորումը ունի 20 մլն մ2 արտադրողականություն, և աշխատում է 24/7 ռեժիմով։ 
 
Նանոտեխնոլոգիաների կիրառման շնորհիվ մանրաթելի վրա առաջանում են բարակ եռաչափ մակերեսային կառուցվածք, որից ջուրը, յուղը, կեղտը հեշտությամբ սահում են և լվացվում։  Նանոմանրաթելերի օգտագործումը հնարավորություն է տալիս ստանալ տեքստիլ նյութեր, որոնց դիմային շերտը ձեռք է բերում ջրի, յուղի, բակտերիաների  կլանման հատկություններ, իսկ ներսի կողմը մնում է հիդրոֆիլային եւ կարողանում է կլանել խոնավությունը մարմնից, ուստի նանոմանրաթելով հագեցած արտահագուստը ձեռք են բերում հետևյալ հատկությունները.
 
- Ուլտրամանուշակագույն պաշտպանություն,
- Հակամանրէային և հակավիրուսային հատկություններ,
- Էլեկտրական հաղորդունակություն,
- Չկեղտոտող հատկությունները,
- ֆոտո-օքսիդացնող ունակություն տարբեր քիմիական և կենսաբանական պայմաններում,
- Հրակայունություն,
- Սնկերի և բորբոսների առաջացման դիմադրողականություն։
 
«Նանո» մանրաթելերից արտադրված նյութերը պաշտպանում են ցրտից, խոնավությունից, հրկիզումից, ինչպես նաեւ մանրէներից, վիրուսներից և սնկից հատուկ հանդերձանք պահանջող մասնագետներին՝  ուժային կառույցների, արտակարգ իրավիճակների աշխատակիցների, բժշկական հաստատությունների, ինչպես նաև բարձր դասի սպորտսմենների համար.
 
Ձեռնարկությունը նախատեսում է արտադրել հետևյալ հիմնական տեսականին՝
 
1. Ուժային կառույցների համար արտահագուստ
  • Հատուկ պայմաններում ծառայողների համար 
  • Հատուկ ջոկատների համար նախատեսված 
  • Անբարենպաստ բնական պայմաններում աշխատող անձնակազմի համար 
2. Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների համար հատուկ արտահագուստ
  • Չհրկիզվող
  • Քիմիական և կենսաբանական պայմանների համար
  • Թեթև և շնչող
  • Ծուխը չկլանող դիմակներ
3. Բարձրակարգ հյուրանոցների համար 
  • Անձնակազմի համար հակամանրէային արտահագուստ
  • Համարների համար հակամանրէային և հակավիրուսային սպիտակեղեն
  • Հյուրերի համար հակամանրէային և հակավիրուսային սրբիչներ, խալաթներ, հողաթափեր
  • Սննդի կետերի համար չհրկիզվող, խոնավությունը չկլանող սփրոցներ
4. Հատուկ չափանիշներով օժտված սպորտային հագուստ
  • Սպորտային ակումբների համար 
  • Առողջության կենտրոնների համար
  • Ակտիվ հանգստի համար
5. Բժշկական հաստատությունների համար
  • Արտահագուստ բուժանձնակազմի համար
  • Արտահագուստ պացիենտների համար
  • 1, 2 և 3 շերտանի ստերիլ և ոչ ստերիլ դիմակներ
  • Վիրահատարանների համար ստերիլ տեքստիլ
  • Հիվանդասենյակների համար ստերիլ սպիտակեղեն
6. Նանոֆիլտրի արտադրություն՝ 
  • Բժշկական վիրակապերի համար
  • Նավթաարդյունաբերության համար
  • Ավտոմոբիլային ինդուստրիայի համար
  • Պատուհանների համար
Ինչպես տեղեկացրեց Nano Medical AM ընկերության տնօրեն Ն.Մանուկովան, Ընկերությունը առաջիկա 3-5 տարիների ընթացքում նախատեսում է իրականացնել ներդրումներ մոտ 10 մլն եվրոյի չափով, իսկ ստեղծված աշխատատեղերը առաջին տարվա ընթացքում կլինեն մինչև 60-ը, իսկ երկրորդ հոսքագիծը մոնտաժելուն պես կհամալրվեն ևս 50-60 աշխատատեղերով։

«Մեր սեփական լաբորատորիայի առկայությունը կնպաստի արտադրվող տեսականու որակի շարունակական ապահովմանը: Ընկերությունում ներ են դրվելու Որակի կառավարման, վերահսկման և ապահովման ամենախիստ միջազգային ստանդարտներին համապատասխան համակարգ՝ համաձայն պատշաճ արտադրական պրակտիկայի GXP (GMP/GDP/GLP/GHP), ինչպես նաև ISO 13485, ISO 9001 պահանջների»,-ամփոփեց տիկին Մանուկովան։
 
 

Թեմայի այլ նորություններ