Նախատեսվում է հստակեցնել եւ կանոնակարգել հարկային օրենսդրության կիրառման ընթացքում ի հայտ եկած խնդիրները
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    27%
    11 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    40%
    11 կմ/ժ
  • Լոռի 11°C
    36%
    11 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    61%
    15 կմ/ժ
  • Արարատ 17°C
    29%
    10 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    80%
    12 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    27%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    35%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    27%
    11 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    38%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Նախատեսվում է հստակեցնել եւ կանոնակարգել հարկային օրենսդրության կիրառման ընթացքում ի հայտ եկած խնդիրները

Նախատեսվում է հստակեցնել եւ կանոնակարգել հարկային օրենսդրության կիրառման ընթացքում ի հայտ եկած խնդիրները

Ազգային ժողովը մարտի 4-ին առաջին ընթերցմամբ քննարկել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն ներկայացրել է ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը:

Նախագծի նպատակը ՀՀ հարկային օրենսգրքի կիրառման ընթացքում առաջացած հարցերի կանոնակարգումն ու հստակեցումն է, ինչպես նաեւ   օրենսգրքի առանձին դրույթների վերանայումը, դրանցում բովանդակային, խմբագրական փոփոխություններ կամ լրացումներ կատարելն ու նոր կարգավորումներ սահմանելը:

Առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել մի շարք դրույթներ, նախատեսվում է հստակեցնել, որ հանրային սննդի ծառայությունների մատուցման դեպքում ՀԴՄ կտրոնի վրա պետք է տպագրված լինի նաեւ փաստացի մատուցվող ծառայության շրջանակներում տրամադրվող ճաշացուցակը (կերակրատեսակների, խոհարարական արտադրատեսակների, խմորեղենի եւ հացաբուլկեղենի, գնվող այլ ապրանքների անվանումները):

ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը նշել է, որ առաջարկվում է բարձրացնել տուգանքների համար սահմանված նվազագույն շեմերը` 1-ին դեպքի համար` 200 հազար դրամի փոխարեն սահմանել 500 հազար դրամ, 2-րդ դեպքի համար` 500 հազար դրամի փոխարեն` 2 միլիոն դրամ, 3-րդ եւ ավելի դեպքերի համար` 1 միլիոն դրամի փոխարեն` 10 միլիոն դրամ:

Առաջարկվում է սահմանել ՀԴՄ չկիրառելու համար կիրառվող տուգանքի մեկ միասնական մեծություն` անկախ տարվա ընթացքում կատարված խախտման քանակից եւ գործունեության ոլորտից:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը: Կարեւորելով նախագծի ընդունումը` պատգամավորը գործընկերներին հորդորել է կողմ քվեարկել նախագծին:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է ««Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի լրամշակված նախագիծը:

Գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է Հայկ Ցիրունյանը:

Թեմայի այլ նորություններ