«Նախատեսում ենք նոր ապաստարանների ստեղծում և՛ դպրոցներում, և՛ դպրոցներին կից». Տավուշի մարզպետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    30%
    6 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    38%
    2 կմ/ժ
  • Լոռի 10°C
    88%
    9 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    12 կմ/ժ
  • Արարատ 19°C
    31%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    73%
    14 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    30%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    61%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    30%
    6 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    42%
    14 կմ/ժ
  • Արցախ 12°C
    93%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

«Նախատեսում ենք նոր ապաստարանների ստեղծում և՛ դպրոցներում, և՛ դպրոցներին կից». Տավուշի մարզպետ

«Նախատեսում ենք նոր ապաստարանների ստեղծում և՛ դպրոցներում, և՛ դպրոցներին կից». Տավուշի մարզպետ

Հանձնարարականներ են տրվել, որպեսզի սահմանապահ համայնքների դպրոցներում պատշաճ պատրաստություն լինի ապաստարանների տեսակետից, Իջևանում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Արայիկ Հարությունյանը:

Տավուշի մարզպետ Հայկ Չոբայանն էլ ասաց, որ նախատեսում են նոր ապաստարանների ստեղծում և՛ դպրոցներում, և՛ դպրոցներին կից:

«Կրթական հաստատությունների ապաստարանները դիտարկում ենք նաև որպես ընդհանրապես քաղաքացիական պաշտպանության օբյեկտ և անկախ նրանից՝ ուսումնական ժամանակաշրջան է, թե ոչ, ապաստարանները պետք է լինեն պատրաստ ընդունելու քաղաքացիներին», - ասաց մարզպետը:

Արայիկ Հարությունյանը նաև նշեց, որ ադրբեջանական ԶՈւ-երի կողմից այս օրերին կրթօջախները թիրախավորելու առնչությամբ դիմումներ են ուղարկել միջազգային կազմակերպություններին, մասնավորապես ՅՈւՆԵՍԿՕ-ի տնօրեն Օդրի Ազուլային: «Որովհետև, ըստ էության, սրանով թիրախավորվում են հանրային օբյեկտները, մասնավորապես, կրթական: Անկախ նրանից, թե ինչ իրավիճակ է, սա անթույլատրելի իրավիճակ է», - ասաց նախարարը:

Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի Տավուշի հատվածում կտրուկ սրվել էր հուլիսի 12-ին, երբ ադրբեջանական զինուժի զինծառայողները ՈւԱԶ-ով պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Անցած օրերին մարտական գործողությունների հետևանքով, որոնց ընթացքում կողմերը կիրառել են հրետանի, անօդաչու թռչող սարքեր և այլ զինտեխնիկա, պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական կողմից զոհվել է 12 զինվորական, այդ թվում՝ գեներալ, գնդապետ և այլ բարձրաստիճան սպաներ և մեկ քաղաքացիական անձ, հայկական կողմից՝ 4 զինվորական, որոնցից երկուսը՝ սպաներ:

Աղբյուր՝ Ազատություն

Թեմայի այլ նորություններ