Նախարարը պարզաբանեց, թե ինչու է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստին ներկա Աննա Վարդապետյանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    54%
    6 կմ/ժ
  • Շիրակ 5°C
    60%
    0 կմ/ժ
  • Լոռի 8°C
    39%
    13 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    69%
    6 կմ/ժ
  • Արարատ 11°C
    34%
    13 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    90%
    8 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    54%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    41%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    54%
    6 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    42%
    7 կմ/ժ
  • Արցախ 11°C
    80%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Նախարարը պարզաբանեց, թե ինչու է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստին ներկա Աննա Վարդապետյանը

Նախարարը պարզաբանեց, թե ինչու է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստին ներկա Աննա Վարդապետյանը

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը պարզաբանեց, թե ինչու է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստին ներկա վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանը։ Լրագրողների հետ ճեպազրույցում Անդրեասյանը նշեց, որ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը ձևավորվել է վարչապետի կողմից և խորհրդի աշխատանքի արդյունքները պետք է ներկայացվեն վարչապետին։

 «Մեր խորհուրդը ձևավորվել է վարչապետի կողմից և, որքան էլ այնտեղ կան անկախ մարմիններ, անկախ մարդիկ, կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, ըստ մեր Սահմանադրության գործընթացների, այս աշխատանքի արդյունքը պետք է անպայման գնա գործադիր, հետո օրենսդիր, այնուհետև պետք է գնա Սահմանադրական դատարան։ Եվ եթե այս գործընթացներում ի սկզբանե չներգրավեինք նաև վարչապետի իրավական հարցերով օգնականին, հետո մենք ստիպված էինք լինելու նաև նրան առանձին այս գործընթացները ներկայացնել, որովհետև Վարդապետյանը պետք է այս ամենը ներկայացնի վարչապետին։ Հետևաբար` Վարդապետյանի ներկայությունը առանց քվեարկության և ձայնի իրավունքի մեզ համար շատ օգտակար է»,- ասաց Անդրեասյանը։

Թեմայի այլ նորություններ