Նախարարը հույս ունի, որ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի 5 գիտնականները կվայելեն հանրության վստահությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    54%
    6 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    49%
    4 կմ/ժ
  • Լոռի 10°C
    35%
    14 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    63%
    11 կմ/ժ
  • Արարատ 12°C
    30%
    14 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    88%
    12 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    54%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    41%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    54%
    6 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    42%
    7 կմ/ժ
  • Արցախ 11°C
    82%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Նախարարը հույս ունի, որ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի 5 գիտնականները կվայելեն հանրության վստահությունը

Նախարարը հույս ունի, որ Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի 5 գիտնականները կվայելեն հանրության վստահությունը

 Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հույս ունի, որ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամները կվայելեն հանրության վստահությունը։ Այս մասին Անդրեասյանն ասաց Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։

«Խոստանում ենք, որ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հաջորդ նիստը կլինի փակ, որովհետև այդ ժամանակ բոլոր տեխնիկական հարցերը կավարտենք և կանցնենք հաջորդ հարցերին, որտեղ կլինեն բովանդակային քննարկումներ։ Տեխնիկական քննարկումները կարող են ձանձրալի թվալ ու կապ չունենալ սահմանադրության բուն թեմայի հետ, բայց այս ճանապարհով ցույց ենք տալիս և անում ենք այնպես, որ այդ 5 անձինք, ովքեր ընտրվելու են որպես Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, քաղաքացիները տեսնեն, թե ինչքան կարևոր են և որքան կարևոր է, որպեսզի նրանք վստահություն ունենան հանրության շրջանում։ Սա է պատճառը, որ ամեն մանրուքի վրա այսքան  բանավեճ ենք ունենում։ Հույս ունեմ, որ այն հինգ գիտնականները, մասնագետները, որոնք կմիանան խորհրդի աշխատանքներին և կձևավորեն հանձնաժողովը, կվայելեն հանրության վստահությունը»,- ընդգծեց Անդրեասյանը։

Ավելի վաղ, Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը հաստատել էր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ձևավորման կարգի նախագիծը։

Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստի ժամանակ այս մասին ասաց Արդարադատության նախարար, խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը՝ ամփոփելով խորհրդի աշխատանքները։

Նախարար հայտնեց, որ  «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Արթուր Սաքունցի փուլային քննարկման առաջարկը կլրամշակվի և նորից կշրջանառվի։

« Հաստատվեց նաև, որ հայցելու ենք Հայաստանի և սփյուռքում գտնվող մեր հայրենակիցների կարծիքները, առաջարկները Սահմանադրական փոփոխությունների մասին, որի լրամշակված տարբերակը նույնպես կտարածվի»,- ասաց Անդրեասյանը։

Անդրեասյանն առաջարկեց հաջորդ խորհրդի նիստը անել ոչ ուղիղ եթերում բացառապես աշխատակարգային հարցեր քննարկելու համար, որպեսզի հանրությունը չծանրաբեռնվի տեխնիկական հարցերի քննարկմամբ։

Նախարարը նաև առաջարկեց հաջորդ նիստ հրավիրել փետրվարի 25-ին՝ հետո նիստեր անցկացնել յուրաքանչյուր տաս օրը մեկ։

Անդրեասյանը հայտնեց նաև, որ հաջորդ նիստին կմասնակցի Մարդու իրավունքների նորընտիր պաշտպան Քրիստինե Գրիգորյանը։

Թեմայի այլ նորություններ