Նախարարը բարձր է գնահատում աշխատանքային իրավունքի ոլորտում ԱՊՀ-ի և Մոնղոլիայի համագործակցությունը
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    28%
    6 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    31%
    11 կմ/ժ
  • Լոռի 10°C
    88%
    9 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    12 կմ/ժ
  • Արարատ 21°C
    31%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    77%
    14 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    28%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    61%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    28%
    6 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    42%
    14 կմ/ժ
  • Արցախ 12°C
    93%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Նախարարը բարձր է գնահատում աշխատանքային իրավունքի ոլորտում ԱՊՀ-ի և Մոնղոլիայի համագործակցությունը

Նախարարը բարձր է գնահատում աշխատանքային իրավունքի ոլորտում ԱՊՀ-ի և Մոնղոլիայի համագործակցությունը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կարևորում է տարածաշրջանային դաշինքի շրջանակում ոլորտային համագործակցությունը, մասնավորապես՝ որպես կարևոր հարթակ, որը մշտապես փորձի փոխանակման միջոցով և տարբեր այլ ձևաչափերով համագործակցության ընդլայնման հնարավորություն է ընձեռում կողմերի համար: Երևանում տեղի ունեցած ԱՊՀ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի տարեկան համաժողովում այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:

Նա իր բացման խոսքում բարձր գնահատեց աշխատանքային իրավունքի ոլորտում ԱՊՀ մասնակից երկրների և Մոնղոլիայի համագործակցությունը:

«Այս իմաստով ոլորտային համագործակցության շրջանակում կարևորում ենք նաև հասարակական կազմակերպությունների և սոցիալական գործընկերների՝ տարբեր ձևաչափերով ներգրավվածությունը՝ աշխատանքային օրենսդրության նկատմամբ պետական վերահսկողության և աշխատանքային իրավունքների պաշտպանության իրավական կարգավորումների մշակման գործընթացում։ Դաշինքի շրջանակում հանդիպումներն ու քննարկումները երկրներին հնարավորություն են տալիս իրազեկված լինելու տարածաշրջանի երկրներում աշխատանքի տեսչությունների կողմից իրականացվող գործունեությանը, ինչպես նաև ոլորտում իրականացվող բարեփոխումներին»,- ասաց նախարարը:

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը, ողջունելով համաժողովի մասնակիցներին, նշեց, որ 2011 թվականից գործող Դաշինքի հիմնական նպատակներից է ԱՊՀ անդամ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների միջև փորձի փոխանակումը, առաջ եկող գլոբալ մարտահրավերներին միասին դիմակայելն ու նոր բարեփոխումներ ներդնելը:

«Համավարակով պայմանավորված՝ մեր երկրներում բազմաթիվ փոփոխություններ կատարվեցին աշխատանքային հարաբերությունները կարգավորող և դրանց նկատմամբ վերահսկողություն սահմանող օրենսդրական ակտերում: Մենք ստիպված ենք լինում արագ արձագանքելու համավարակով պայմանավորված նոր կանոններին, խնդիրներին, պաշտպանելու աշխատողների իրավունքներն ու շահերը: Ինքներս ևս փոփոխություններ ենք իրականացրել և դեռ իրականացնում ենք մեր տեսչական գործառույթներում, կանոնակարգերում՝ առավել օպերատիվ և պատշաճ ներկայանալի լինելու, մեր երկրներում արարող վարձու աշխատողների կողքին լինելու համար»,- ընդգծեց Հակոբ Ավագյանը:

Համաժողովին բացման խոսքով հանդես են եկան նաև Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների համար արժանապատիվ աշխատանքի հարցերով տեխնիկական աջակցության խմբի և ԱՄԿ բյուրոյի տնօրեն Օլգա Կուլաևան (առցանց) և ՌԴ աշխատանքի և զբաղվածության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ, Աշխատանքի տեսչությունների միջազգային ասոցիացիայի (IALI) փոխնախագահ Իվան Շկլովեցը։

Համաժողովում ներկայացվել են Դաշինքի անդամների գործունեությունը, նախանշվել հետագա անելիքները, քննարկվել դաշինքի 2022թ. նախագահության հարցը։

Մասնակիցները համաժողովի ավարտին ստորագրել են Արձանագրություն՝ Դաշինքի անդամ աշխատանքի տեսչությունների միջև աշխատանքային միգրանտների նկատմամբ փոխգործակցության միասնական կարգ սահմանելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի կնքման մտադրության մասին, մասնավորապես՝ նախատեսվում է ներդնել միգրանտների աշխատանքային իրավունքի խախտումների դիմում-բողոքներին արձագանքման նոր միասնական մեխանիզմ:

ԱՊՀ անդամ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքը (այսուհետև՝ Դաշինք) ստեղծվել է 2011 թվականին: Դաշինքին անդամակցում են 10 երկրներ՝ Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը, Տաջիկստանը, Մոնղոլիան, Մոլդովան, Ուկրաինան: Հայաստանը Դաշինքի անդամ է 2011 թվականից: Դաշինքի հիմնական նպատակն է աշխատանքի տեսչությունների միջև կայուն համագործակցությունը, ձեռքբերումների վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը, տեսչական համակարգերի հզորացումը և զարգացումը:

Թեմայի այլ նորություններ