Նախագահը ՄԹ Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարարի հետ հանդիպմանը կարևորել է հայ ռազմագերիների վերադարձի հարցը
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    39%
    7 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    53%
    6 կմ/ժ
  • Լոռի 9°C
    76%
    12 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    68%
    5 կմ/ժ
  • Արարատ 17°C
    40%
    19 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    89%
    11 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    39%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    76%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    39%
    6 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Արցախ 10°C
    94%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26555
  • Դոլար = 388.09

Նախագահը ՄԹ Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարարի հետ հանդիպմանը կարևորել է հայ ռազմագերիների վերադարձի հարցը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթընին:

Ողջունելով նախարար Մորթընի աշխատանքային այցը Հայաստան՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ երկու երկրները փոխգործակցության զարգացման մեծ ներուժ ունեն:

Հանդիպմանն անդրադարձ է եղել արցախյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակին և տարածաշրջանում անվտանգության և կայունության հարցերին: Երկուստեք կարևոր է դիտարկվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության դերը՝ ղարաբաղյան հիմնախնդրի վերջնական և տևական կարգավորման հարցում: Ի թիվս մի շարք առաջնային, այդ թվում՝ մարդասիրական խնդիրների, նախագահ Սարգսյանն առանցքային է համարել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց շուտափույթ վերադարձի հարցը:Նախագահն անդրադարձել է նաև Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման, ինչպես նաև հետպատերազմյան շրջանում առաջացած մի շարք խնդիրների:

Հանդիպմանը խոսվել է նաև կորոնավիրուսի համավարակի հետ կապված իրավիճակի, համավարակի կանխարգելման ու տարածման ուղղությամբ երկու երկրների համագործակցության մասին: Հեռանկարային է համարվել նաև համագործակցությունը տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, առողջապահության, գիտության ու կրթության, էներգետիկայի և մի շարք այլ ոլորտներում: Կարևորվել է նաև փոխգործակցությունը կլիմայի փոփոխությունների դեմ պայքարում:

Փետրվարի 17-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցի և աշխատանքային այցով Հայաստան ժամանած Միացյալ Թագավորության արտաքին գործերի, համագործակցության և զարգացման նախարարության Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով նախարար Ուենդի Մորթոնի մասնակցությամբ տեղի ունեցավ ՄԹ դեսպանության նոր գրասենյակի պաշտոնական բացումը Երևանում։ Այդ առիթով ողջույնի խոսքով հանդես եկան Ավետ Ադոնցը և Ուենդի Մորթընը՝ երկուստեք կարևորելով հայ-բրիտանական երկխոսությունը և ընդգծելով կողմերի հանձնառությունը ամրապնդելու Հայաստանի Հանրապետության և Միացյալ Թագավորության միջև գործընկերությունը՝ խարսխված փոխադարձ հարգանքի, ընդհանուր արժեքների և փոխշահավետության սկզբունքների վրա։

Տեսադարան

Թեմայի այլ նորություններ