Նախագահը հանդիպել է բնապահպանական մի շարք կազմակերպությունների ղեկավարների հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    7 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 4°C
    87%
    3 կմ/ժ
  • Տավուշ 3°C
    80%
    5 կմ/ժ
  • Արարատ 12°C
    40%
    5 կմ/ժ
  • Սյունիք 7°C
    80%
    6 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    90%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    7 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    44%
    12 կմ/ժ
  • Արցախ 7°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Նախագահը հանդիպել է բնապահպանական մի շարք կազմակերպությունների ղեկավարների հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել «Ազգային ջրային համագործակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Արևիկ Հովսեփյանի, «ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանի և Environment Group ընկերության տնօրեն, բնապահպանության նախկին նախարար Էրիկ Գրիգորյանի հետ:

Հանդիպմանը քննարկվել են ջրային ռեսուրսների, ջրային անվտանգության հետ կապված խնդիրներ:

Նշելով, որ մեր երկրի առջև այսօր բազմաթիվ մարտահրավերներ են ծառացել՝ պայմանավորված թե՛ պատերազմով, թե՛ համաշխարհային տնտեսական ճգնաժամով, թե՛ կորոնավիրուսի համավարակով և բազմաթիվ այլ պատճառներով, նախագահ Սարգսյանը ոչ պակաս կարևոր է համարել ջրային և, դրա հետ փոխկապակցված, պարենային անվտանգության խնդիրները: Նա ընդգծել է, որ, հաշվի առնելով գլոբալ, տարածաշրջանային զարգացումներն ու անվտանգության հետ կապված մարտահրավերները, պետք է մտածել նաև մեր երկրի ջրային, պարենային անվտանգության խնդիրների մասին: «Ջրային և պարենային անվտանգության խնդիրներն առաջնահերթություն են մեզ համար, և մենք պետք է մեծ ուշադրություն դարձնենք այդ հարցերին»,- ընդգծել է նախագահը:

Նա պատրաստակամություն է հայտնել լսել ոլորտի խնդիրներով զբաղվող մասնագետների ու փորձագետների մտահոգությունները, կարծիքներն ու առաջարկությունները, որպեսզի նախագահական ինստիտուտը կարողանա հնարավորինս աջակցել այդ խնդիրների հանրայնացմանը, քննարկմանն ու լուծմանը:

Բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչները չափազանց արդիական են համարել խնդիրը և ներկայացրել իրենց մտահոգությունները: Մասնավորապես, կարևորվել են ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման, դրան ուղղված օրենսդրական ու ինստիտուցիոնալ լուծումների, կլիմայի փոփոխության հետ կապված ռեսուրսների վերագնահատման և գիտական ուսումնասիրությունների, ինչպես նաև ջրային պաշարների օգտագործման նկատմամբ վերաբերմունքի փոփոխության խնդիրները: Ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումն առաջնային համարելով պարենային անվտանգության ապահովման տեսանկյունից՝ մասնավորապես մտահոգություն է հայտնվել նաև ճյուղային նախարարությունների բացակայության կապակցությամբ:

Ընդգծվել է, որ մի քանի ոլորտներ համակարգող միացյալ նախարարությունների պարագայում կարևոր խնդիրներն ավելի նվազ ուշադրության են արժանանում՝ տարրալուծվելով ընդհանուր խնդիրների մեջ:

Թեմայի այլ նորություններ