Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևին
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    41%
    11 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    62%
    24 կմ/ժ
  • Լոռի 9°C
    92%
    6 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    91%
    4 կմ/ժ
  • Արարատ 16°C
    68%
    3 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    98%
    1 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    41%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    97%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    41%
    9 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    70%
    15 կմ/ժ
  • Արցախ 11°C
    95%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27523
  • Դոլար = 387.973

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևին

Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևին

Interlur.com լրատվական գործակալությունը ՀՀ Նախագահի աշխատակազմի լրատվական ծառայությունից տեղեկացավ, որ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևին՝ ծննդյան տարեդարձի առթիվ։

Նախագահ Սարգսյանը քաջառողջություն և հաջողություններ է մաղթել նախագահ Շավքաթ Միրզիյոևին՝ նշելով, որ Հայաստանի և Ուզբեկստանի ժողովուրդների դարավոր բարեկամությունն ու փոխադարձ հարգանքն ամուր հիմք են՝ երկկողմ հարաբերությունների հետագա խորացման համար:

«Հայ-ուզբեկական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն: Մենք պատրաստ ենք փոխգործակցության ընդլայնմանն ուղղված հետագա համատեղ աշխատանքներին՝ համագործակցությունը համալրելով նորարարության ու բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, կրթության, մշակույթի և մի շարք ոլորտների համատեղ ծրագրերով»,-մասնավորապես ասված է նախագահի ուղերձում: 

Թեմայի այլ նորություններ