Նախագահ Արմեն Սարգսյանը ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին հրավիրել է մասնակցելու «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    33%
    9 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    45%
    26 կմ/ժ
  • Լոռի 13°C
    80%
    10 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    90%
    4 կմ/ժ
  • Արարատ 22°C
    52%
    15 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    87%
    10 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    33%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    81%
    12 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    33%
    9 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    53%
    6 կմ/ժ
  • Արցախ 14°C
    85%
    10 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.29121
  • Դոլար = 387.973

Նախագահ Արմեն Սարգսյանը ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին հրավիրել է մասնակցելու «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին

Նախագահ Արմեն Սարգսյանը ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին հրավիրել է մասնակցելու «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին ուղղված նամակում նրան հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու այս տարվա հոկտեմբերի 10-11-ին նախատեսված «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին: Այս մասին InterLur.com լրատվական գործակալությունը տեղեկացավ ՀՀ Նախագահի աշխատակազմի լրատվության բաժնից: Տարածված հաղորդագրությունում մասնավորապես ասվում է.

Նշելով, որ գագաթնաժողովն այս տարի նվիրված է լինելու աշխարհաքաղաքականությանն, էներգետիկային, արհեստական բանականությանը՝ նախագահ Արմեն Սարգսյանը հույս է հայտնել, որ ՄԱԳԱՏԵ-ի գլխավոր տնօրենն իր մասնակցությամբ ներդրում կունենա համաժողովի հաջողության գործում: Նրա խոսքով՝ տարբեր ոլորտներ ներկայացնող մասնակիցները, միավորելով քաղաքականությունը, գիտությունն ու բիզնեսը, կապահովեն տեսակետների հարստություն և բազմազանություն ներկայացված թեմաների շուրջ։ «Հիմնվելով 2019 թվականի հաջողության վրա՝ մենք ձգտելու ենք գագաթնաժողովը Հայաստանում դարձնել ամենամյա,- ասել է նախագահ Սարգսյանը: -Գագաթնաժողովի կազմակերպումը Շամոնիից (Ֆրանսիա) դուրս կընդլայնի նրա աշխարհագրությունը և կբացահայտի նոր գաղափարներ և հնարավորություններ»:

Նշելով, որ էներգետիկան ընդհանրապես և ատոմային էներգիան մասնավորապես իր առանձնահատուկ հետաքրքրությունների շրջանակում են՝ նախագահ Արմեն Սարգսյանն ասել է, որ եղել է Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի (World Economic Forum) էներգետիկ անվտանգության գլոբալ խորհրդի առաջին նախագահը, միջազգային հեղինակավոր հարթակներում հաճախ է խոսել ժամանակակից աշխարհում էներգետիկայի դերի մասին:

Անդրադառնալով ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնությանը՝ Արմեն Սարգսյանը նշել է, որ այն ուղղված է գիտության, տեխնոլոգիաների, արհեստական բանականության զարգացմանը, հատկապես՝ ատոմային էներգետիկայի ոլորտում: Հայաստանի նախագահը շեշտել է, որ այդ հավակնոտ ծրագիրը մեծ հետաքրքրություն է առաջացրել միջազգային տեխնոլոգիական հսկա ընկերությունների շրջանում, շատերի հետ առաջիկայում կստորագրվեն նախնական համագործակցության համաձայնագրեր:

Նամակի վերջում Հայաստանի նախագահը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին նաև մանրամասներ է ներկայացրել հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում Ադրբեջանի կողմից հուլիսի կեսերին հրահրված նախահարձակ ռազմական գործողությունների վերաբերյալ՝ նշելով, որ մինչ կորոնավիրուսը լրջագույն մարտահրավեր է դարձել աշխարհի գրեթե բոլոր ազգերի և պետությունների համար, Ադրբեջանը հարձակվում է Հայաստանի վրա: Նախագահի խոսքով՝ քաղաքացիական բնակչության, դպրոցների, ենթակառուցվածքների վրա Ադրբեջանի հարձակումներն, ինչպես նաև Հայաստանի ատոմակայանը հռթիռակոծելու սպառնալիքներն աններելի են: 

Թեմայի այլ նորություններ