Նախագահ Արմեն Սարգսյանը Հեղափոխության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    55%
    9 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    66%
    7 կմ/ժ
  • Լոռի 8°C
    92%
    6 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    2 կմ/ժ
  • Արարատ 15°C
    61%
    5 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    93%
    2 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    55%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    95%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    55%
    9 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    67%
    12 կմ/ժ
  • Արցախ 11°C
    89%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.27523
  • Դոլար = 387.973

Նախագահ Արմեն Սարգսյանը Հեղափոխության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին

Նախագահ Արմեն Սարգսյանը Հեղափոխության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին` ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա առթիվ։ Այս մասին Interlur.com լրատվական գործակալությունը տեղեկացավ ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ պատմամշակութային սերտ շփումների և համագործակցության արդյունքում ձևավորված հայ և եգիպտացի ժողովուրդների ամուր բարեկամությունը սկիզբ է առել վաղ անցյալից և մշտապես աչքի ընկել կենսունակությամբ: «Գոհունակությամբ եմ նշում, որ այսօր ձևավորված միջպետական հարաբերություններն այդ ամենի ուղղակի արտացոլումն են: Հավատացած եմ, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի արձանագրել նորանոր ձեռքբերումներ բոլոր ուղղություններով և համակողմանիորեն օգտագործել ողջ ներուժը»,- ասված է Հայաստանի նախագահի ուղերձում:

Նախագահ Արմեն Սարգսյանը Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին մաղթել է քաջառողջություն և հաջողություն, իսկ Եգիպտոսի բարեկամ ժողովրդին՝ հարատև խաղաղություն և բարօրություն:

Թեմայի այլ նորություններ