Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    21%
    11 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    30%
    24 կմ/ժ
  • Լոռի 12°C
    56%
    15 կմ/ժ
  • Տավուշ 14°C
    56%
    8 կմ/ժ
  • Արարատ 21°C
    27%
    18 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    70%
    8 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    21%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    58%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    21%
    11 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    28%
    17 կմ/ժ
  • Արցախ 13°C
    82%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26274
  • Դոլար = 388.09

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպումը տեղի է ունեցել Հանրապետության նախագահի նախաձեռնած քննարկումների շրջանակում: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը:

Նախագահը և վարչապետը քննարկել են երկրում ստեղծված իրավիճակը, այն հանգուցալուծելու և ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները: Այդ համատեքստում որպես լուծում անդրադարձ է կատարվել խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանը:

Նշենք, որ այդ ընթացքում «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա են անցկացրել նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրի դիմաց: Այդկերպ նրանք իրենց բողոքն են հայտնել ՀՀ նախագահի և վարչապետի՝ այսօր նախատեսված հանդիպման դեմ: Ավելի վաղ «Հայրենիքի փրկության շարժման» մի խումբ անդամներ բողոքի ակցիա էին անցկացրել ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքի մոտ:

Թեմայի այլ նորություններ