Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին:
Հանդիպամը մտքեր են փոխանակվել երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարների, գործակցության նոր ուղղությունների շուրջ: Զրուցակիցները նշել են, որ Հայաստանն ու Հնդկաստանը համագործակցության խորացման մեծ ներուժ ունեն և փոխշահավետ ծրագրեր կարող են իրականացնել մի շարք ոլորտներում, ինչպիսիք են, մասնավորապես, նոր տեխնոլոգիաները, գիտությունն ու կրթությունը, մշակույթը, զբոսաշրջությունը:
Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային հարցերի:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մասանորիին:
Նախագահ Սարգսյանն ու դեսպան Մասանորին մտքեր են փոխանակել հայ-ճապոնական հարաբերությունների ներկա օրակարգի, տարբեր ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու հնարավորությունների շուրջ, մասնավորապես նշել, որ փոխշահավետ համագործակցության մեծ ներուժ կա բարձր տեխնոլոգիաների, էներգետիկայի, կրթության ու մշակույթի ոլորտներում:
Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային հարցերի: