Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նիգերիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    30%
    6 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    41%
    7 կմ/ժ
  • Լոռի 12°C
    71%
    13 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    86%
    13 կմ/ժ
  • Արարատ 19°C
    31%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    71%
    14 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    30%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    58%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    30%
    6 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    40%
    11 կմ/ժ
  • Արցախ 13°C
    81%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նիգերիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Նիգերիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Յակուբու Սանտուրակի Սուլեյմանը (նստավայրը՝ Թեհրան):

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու առթիվ և վստահություն հայտնել, որ նա իր ներդրումը կունենա երկկողմ հարաբերությունների զարգացման գործում: Նախագահ Սարգսյանը նշել է, որ նախագահական ինստիտուտը պատրաստ է ամենայն աջակցություն ցուցաբերել համագործակցության խորացմանն ուղղված ջանքերին ու նախաձեռնություններին:

Դեսպան Սուլեյմանը նշել է, որ իր երկիրը հետաքրքրված է Հայաստանի հետ կապերի ընդլայնմամբ և տարբեր բնագավառներում գործակցության զարգացմամբ:

Հանդիպմանը խոսվել է երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի խորացման և փոխգործակցության զարգացման հեռանկարային ուղղությունների մասին: Ընդգծվել է գործարար շփումների ակտիվացման կարևորությունը: Մասնավորապես առանձնացվել են բարձր տեխնոլոգիաների, այդ թվում՝ արհեստական բանականության և կենսատեխնոլոգիաների, ենթակառուցվածքների, գյուղատնտեսության, սննդի արտադրության և անվտանգության ոլորտները, ինչպես նաև կրթական ոլորտում համագործակցությանը:

Թեմայի այլ նորություններ