Նա իր երկրի ու ժողովրդի նվիրյալ զավակն էր. մահացել է Հանրապետության նախագահի խորհրդական Համլետ Գասպարյանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    39%
    7 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    50%
    4 կմ/ժ
  • Լոռի 12°C
    59%
    9 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    81%
    12 կմ/ժ
  • Արարատ 17°C
    33%
    3 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    69%
    13 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    39%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    57%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    39%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 13°C
    73%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Նա իր երկրի ու ժողովրդի նվիրյալ զավակն էր. մահացել է Հանրապետության նախագահի խորհրդական Համլետ Գասպարյանը

Նա իր երկրի ու ժողովրդի նվիրյալ զավակն էր. մահացել է Հանրապետության նախագահի խորհրդական Համլետ Գասպարյանը

Հանրապետության նախագահի աշխատակազմը խոր վշտով հայտնում է, որ 72 տարեկանում կյանքից հեռացել է Հանրապետության նախագահի խորհրդական, թարգմանիչ, դիվանագետ Համլետ Արամայիսի Գասպարյանը: Նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Համլետ Գասպարյանն իր երկրի ու ժողովրդի նվիրյալ զավակն էր: Նա այդպիսին էր թե՛ կյանքում, թե՛ աշխատանքային գործունեության ողջ ընթացքում, թե՛ մարդկային հարաբերություններում:

Համլետ Գասպարյանը հեղինակել է բազմաթիվ հոդվածներ, կազմել և խմբագրել գրքեր, թարգմանել գեղարվեստական ստեղծագործություններ: Սեր ու համակրանք ուներ Շառլ Ազնավուրի հանդեպ: Ազնավուրի հեղինակած ու Ազնավուրի մասին գրեթե բոլոր գրքերը, որոնք հայերեն հասանելի են ընթերցողին, իրենց վրա ունեն Համլետ Գասպարյանի անխոնջ աշխատանքի կնիքը:

«Համլետ Գասպարյանի լրագրողական դպրոցն ինքնատիպ վարպետության դասընթաց էր, որի միջով անցան բազում լրագրողներ, որոնք այսօր էլ հայտնի դեմքեր են հայկական լրատվական դաշտում: Նա իր գործի իսկական մասնագետն էր, պետական արժանապատիվ պաշտոնյա, ազնիվ ընկեր ու ընտանիքի նվիրյալ հայր:

Հանրապետության նախագահի աշխատակազմը ցավակցում է Համլետ Գասպարյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին ու ընկերներին և կիսում նրանց ծանր վիշտը»,- նշված է հաղորդագրության մեջ:

Համլետ Գասպարյանը ծնվել է 1950թ. մայիսի 20-ին, Տավուշի մարզի Աչաջուր գյուղում:

1974թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռոմանո-գերմանական բաժինը:

Խորհրդային տարիներին աշխատել է տպարաններում և հրատարակչական տներում որպես սրբագրիչ և հրատարակչական խմբագիր:

Մասնակցել է ղարաբաղյան շարժմանը, անդամակցել «Հայ Դատի պաշտպանության ընկերությանը»:

1988թ. աշխատակցել է անկախ հրատարակություններին և թերթերին («Հայ Դատ», «Հայ Աշխարհ»):

1989-1990թթ. Եղել է «Հայ աշխարհ» թերթի խմբագրի տեղակալը:

1989-1990թթ. մասնակցել է «Ազգ» թերթի հիմնադրմանը` մինչև 1995թ. ապրիլը լինելով օրաթերթի գլխավոր խմբագրի տեղակալը:

Այդ ընթացքում որպես լրագրող բազմիցս լուսաբանել է Հայաստանի ղեկավարության և հայկական պատվիրակությունների արտասահմանյան այցելությունները:

1995թ. աշխատանքի է անցել ՀՀ արտաքին գործերի նախարարությունում:

1995-1996թթ. գործուղման է մեկնել Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն:

1996-1997թթ.՝ առաջին քարտուղար ԱԳՆ Եվրոպայի վարչությունում:

1997-1998թթ. Եղել է Հայաստանի Ազգային հեռուստատեսության գլխավոր տնօրենը:

1999-2002թթ. գործուղվել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն՝ որպես խորհրդական: 

2002-2003թթ. աշխատել է ԱԳՆ քաղաքական ծրագրավորման վարչությունում որպես խորհրդական, այնուհետև նշանակվել է ԱԳՆ մամուլի խոսնակ, մամուլի և տեղեկատվության վարչության պետ:

2005թ. Համլետ Գասպարյանին շնորհվել է արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան:

2006-2010թթ. Աշխատել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունում որպես դեսպանորդ,

2008-2009թթ․ Ֆրանսիայում ՀՀ դեսպանություն, գործերի ժամանակավոր հավատարմատար,

2010-2017թթ․ Ռումինիայում ՀՀ դեսպան,

2014-2017թթ․ Չեռնոգորիայում ՀՀ դեսպան:

2018թ. փետրվարի 12-ին նշանակվել է ԱԳՆ քաղծրագրավորման վարչության պետ-նախարարի խորհրդական:

2018թ. ապրիլի 11-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է Հանրապետության նախագահի խորհրդական:

2020թ. մայիսին Հանրապետության նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:

Թեմայի այլ նորություններ