Միքայել Մինասյանի պնդումը 4750 զոհի մասին «լկտի սուտ» է որակվել
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    15%
    6 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    33%
    15 կմ/ժ
  • Լոռի 12°C
    52%
    11 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    66%
    15 կմ/ժ
  • Արարատ 20°C
    21%
    13 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    68%
    11 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    15%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    37%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    15%
    6 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    24%
    13 կմ/ժ
  • Արցախ 12°C
    83%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Միքայել Մինասյանի պնդումը 4750 զոհի մասին «լկտի սուտ» է որակվել

Միքայել Մինասյանի պնդումը 4750 զոհի մասին «լկտի սուտ» է որակվել

Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը «լկտի սուտ» է որակել Վատիկանում ՀՀ նախկին դեսպան այսօրվա գրառումն այն մասին, որ պատերազմի ընթացքում հայկական կողմն ունեցել է 4750 զոհ:

«Ի պատասխան ֆեյսբուքյան օգտատեր Միքայել Մինասյանի այն գրառման, որ իբր Արցախյան վերջին պատերազմի ընթացքում հայկական կողմը ունեցել է 4750 զոհ, հայտնում ենք, որ այդ գրառման մեջ ներկայացված տեղեկատվությունը լկտի սուտ է: Սույն օգտատիրոջ կողմից անամոթաբար կեղծիք տարածելը ծանոթ գործելաոճ է, սակայն հայկական կողմի զոհերի վերաբերյալ ուռճացված թվեր ներկայացնելը անցնում է բոլոր սահմանները:

Առողջապահության նախարարությունը, որպես բոլոր զոհերի դատաբժշկական փորձաքննություններ անցկացնող մարմին, պաշտոնապես հայտնում է, որ չկան «1400 զոհված եւ դեռեւս չհերձված» ոչ մի դի, ինչպես նշված է սույն օգտատիրոջ գրառման մեջ: Մինչ օրս մեր դատաբժշկական ծառայության կողմից փորձաքննվել են 2317 զոհված զինծառայողների դիակներ, որոնց մեջ կան նաեւ չճանաչվածներ: Հակառակորդի մոտ մնացած զոհված զինծառայողների դիերի փոխանակման գործընթացը նոր է սկսվել եւ հակամարտող կողմերը չեն կարող այս պահին տիրապետել վերջնական թվին, քանի դեռ այդ գործողություններն ընթացքի մեջ են:

Այս նուրբ թեման կեղծ տեղեկություններով շահարկելու հաշվին քաղաքական դիվիդենտեր հավաքելը դուրս է բարոյականության բոլոր սահմաններից:

 

Առողջապահության նախարարության ողջ անձնակազմի անունից ցավակցում ենք որդի կորցրած բոլոր մայրերին, հայրերին եւ նրանց հարազատներին: Ցավում ենք, որ ստիպված էինք այս թեմայով նման գրառում անել», - ասել Ալինա Նիկողոսյանը:

Թեմայի այլ նորություններ