ՄԻՊ-ը Գյումրիի բազմազավակ ընտանիքների մի խումբ երեխաների համար ամանորյա միջոցառում է կազմակերպել:
Պաշտպանի աշխատակազմն այսօր առավոտյան ուղևորվել է Գյումրի՝ երեխաներին նվերները փոխանցելու համար:
«Ձմեռ պապն էլ միացել է մեզ, որ կարողանանք բազմազավակ ընտանիքների երեխաներին անակնկալներ ու հետաքրքիր տոն պարգևել «Շիրակ կենտրոն»-ում»,- ասվում է հաղորդագրության մեջ: