Միլիոնավոր դոլարների ներդրում կինոարտադրությունում՝ ՀՀ-ն կունենա սեփական Netflix-ը
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    54%
    4 կմ/ժ
  • Շիրակ 3°C
    87%
    0 կմ/ժ
  • Լոռի 6°C
    96%
    4 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    93%
    10 կմ/ժ
  • Արարատ 12°C
    77%
    6 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    97%
    2 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    54%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    96%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    54%
    4 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    77%
    7 կմ/ժ
  • Արցախ 9°C
    91%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Միլիոնավոր դոլարների ներդրում կինոարտադրությունում՝ ՀՀ-ն կունենա սեփական Netflix-ը

Միլիոնավոր դոլարների ներդրում կինոարտադրությունում՝ ՀՀ-ն կունենա սեփական Netflix-ը

Օրերս հայտարարվեց հայկական ամենախոշոր մեդիապլատֆորմի՝ Armflix -ի մեկնարկի մասին: Այն համարվում է «հայկական Netflix»։ Այստեղ օնլայն հարթակը նախընտրող կինոսիրողները կարող են դիտել հսկայական քանակության էքսկլ յուզիվ արտադրության հեռուստանովելներ, գեղարվեստական ֆիլմեր, մարտաֆիլմեր ու ժամանցային հաղորդումներ: Armflix - ը խոստանում է լինել հեղափոխական՝ հայկական ֆիլմարտադրության մեջ իր նախադեպը չունեցող որակի արտադրանքով՝ էլ ավելի հագեցած ու լարված սցենարով և աշխարհահռչակ դերասանների մասնակցությամբ:

Ի դեպ, այս մեգա նախագծում ընդգրկված են երևանյան թատրոնների գրեթե բոլոր դերասանները: «Փաստ» օրաթերթի աղբյուրների փոխանցմամբ, ընկերության սեփականատերերը ամերիկահայ գործարարներ են, որոնք ստեղծել են Հայաստանում գործող «Նոր Հայաստան» հեռուստաընկերությունը։ Ազգությամբ հայ գործարարները այս մեգա նախագծի վրա ծախսել են միլիոնավոր դոլարներ:

Ընդ որում, ընկերության սեփականատերերը ԱՄՆ - ում ևս ունեն հեռուստաընկերություններ. ի մասնավորի, Ռոբերտ Օղլախչյանը ԱՄՆ -ի «ARTN» հեռուստաընկերության սեփականատերն է, իսկ Վահագն Սարգսյանը՝ «USArmenia»-ի։ Հավելենք, որ դեռ ամիսներ առաջ նկարահանված ու հեռուստադիտողի դատին հանձնված սենսացիոն «Սուրբը» քրեական դրամայի դերասանական ամբողջ կազմը ևս այժմ նկարահանվում է հենց Armflix-ի համար. մեր տեղեկություններով, նկարահանվում է նոր քրեական դրամա, որն, ըստ դերասանական կազմի ու ֆիլմի բնույթի, բացառիկ է լինելու։

Փաստացի, հայախոս առցանց հեռուստադիտողների շրջանում Armflix.com-ն այսօր չունի մրցակից, քանի որ հանրությանը ներկայացնում է բազմազան բովանդակություն ունեցող նյութեր, որոնք ուղղված են ամենատարբեր տարիքային խմբերին

Թեմայի այլ նորություններ