Միգրացիոն ծառայությունը կգործարկի ապաստան հայցողների գործերի կառավարման նոր համակարգ
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    30%
    6 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    41%
    7 կմ/ժ
  • Լոռի 12°C
    71%
    13 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    86%
    13 կմ/ժ
  • Արարատ 19°C
    31%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    71%
    14 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    30%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    58%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    30%
    6 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    40%
    11 կմ/ժ
  • Արցախ 13°C
    81%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Միգրացիոն ծառայությունը կգործարկի ապաստան հայցողների գործերի կառավարման նոր համակարգ

Միգրացիոն ծառայությունը կգործարկի ապաստան հայցողների գործերի կառավարման նոր համակարգ

Հայաստանի Միգրացիոն ծառայությունը կգործարկի ապաստան հայցողների գործերի կառավարման նոր համակարգ:

Համակարգի ներկայացման և փորձարկման միջոցառմանը ներկա էին ՄԾ պետ Արմեն Ղազարյանը, պետի տեղակալ Իրինա Դավթյանը, համապատասխան ստորաբաժանման և Հատուկ կացարանի աշխատակիցները, ինչպես նաև ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի գործընկերները։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Ապաստանի գործերի կառավարման նոր համակարգի առանձնահատկություններն ու գործառույթները: Մասնակիցներին ներկայացվեց համակարգի աշխատանքը, ինչպես նաև նրանք գործնական կերպով փորձարկեցին և ծանոթացան համակարգի աշխատանքին:

Նոր համակարգը, որ ստեղծվել է Միգրացիոն ծառայության ՏՏ մասնագետների կողմից, միտված է աշխատելու ի հավելելումն ապաստանի համակարգը սպասարկող, Ծառայությունում արդեն իսկ գործող մյուս համակարգերի: Հանդիպման ընթացքում նաև անդրադարձ կատարվեց ​​​​ապաստան հայցողների կամավոր վերադարձի մոդուլին և դրա առանձնահատկություններին:

Թեմայի այլ նորություններ