Միասին կհաղթահարենք համավարակը. Ոստիկանությունը հորդորում է հանգիստը կազմակերպել՝ պահպանելով հակահամաճարակային կանոնները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    27%
    11 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    40%
    15 կմ/ժ
  • Լոռի 11°C
    36%
    11 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    61%
    15 կմ/ժ
  • Արարատ 17°C
    29%
    10 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    80%
    12 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    27%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    35%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    23%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    38%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Միասին կհաղթահարենք համավարակը. Ոստիկանությունը հորդորում է հանգիստը կազմակերպել՝ պահպանելով հակահամաճարակային կանոնները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Համավարկի դեմ պայքարում ոստիկանության միջոցառումները դրական արդյունք կտան միայն հասարակության աջակցության շնորհիվ։ Պետք է պայքարել միասին, և, հաստատ, կհաղթենք՝ միահամուռ ուժերով օր օրի արձանագրելով ավելի լավ արդյունք։ Եղանակը տրամադրում է, և շատերն են ցանկանում քաղաքից դուրս գնալ։ Հորդորում ենք հանգիստը կազմակերպել՝ պահպանելով հակահամաճարակային անվտանգության կանոններն ու Պարետի որոշումները։ Բնության գրկում՝ տաղավարներում կամ պիկնիկներին, 5 հոգուց ավելի մի եղեք։ Դա վերաբերում է նաև ռեստորաններում կամ սրճարաններում սեղանի շուրջ նստելուն։ Խուսափեք այցելել հատկապես այնպիսի վայրեր, որտեղ հնարավոր են մարդկային կուտակումներ։ Սիրելի՛ հայրենակիցներ, ոստիկանության գործողություններն ինքնանպատակ չեն և ոչ էլ ուղղված են ձեր հանգիստը խանգարելուն. միակ խնդիրը ձեր անվտանգության և առողջության պահպանումն է: Ոստիկանությունը շնորհակալություն է հայտնում ըմբռնման ու հակահամաճարակային կանոնները պահպանելու համար։ Վստա՛հ եղեք, միասին կհաղթահարենք համավարակը։

Աղբյուր՝ ՀՀ Ոստիկանություն

Թեմայի այլ նորություններ