Մի խումբ անդամալույծ զինվորներ հոգեբանական աջակցություն ստանալու համար կուղարկվեն Երուսաղեմ
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    32%
    7 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    40%
    2 կմ/ժ
  • Լոռի 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    81%
    12 կմ/ժ
  • Արարատ 18°C
    32%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    69%
    13 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    32%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    56%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    32%
    7 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 14°C
    73%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Մի խումբ անդամալույծ զինվորներ հոգեբանական աջակցություն ստանալու համար կուղարկվեն Երուսաղեմ

Մի խումբ անդամալույծ զինվորներ հոգեբանական աջակցություն ստանալու համար կուղարկվեն Երուսաղեմ

Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի աջակցությամբ  «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի անդամալույծ զինվորները կուղարկվեն Երուսաղեմ: Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս մասին հայտնեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Օգոստոսի 17-ին նամակ էի ուղղել  Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին այն կապակցությամբ, որ Երուսաղեմի մեր պատրիարքարանը մեզ աջակցի 44-օրյա պատերազմից հետո անդամալույծ եղած մեր զինվորականներին հոգեբանական աջակցություն ցույց տալու առումով: Այսօր պատրիարքը ուղարկել էր իր ներկայացուցիչ Կորյուն վարդապետին դետալները ճշտելու համար: «Զինվորի տան» ղեկավար կազմի հետ և Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի հետ աշխատանքային դետալիզացիայի կենթարկենք առաջարկը: Կկազմենք, թե ինչ ճանապարհով և ինչ խմբով մեր անդամալույծ զինվորները կուղարկենք Երուսաղեմ հոգեբանական աջակցության»,- ասաց Քոչարյանը:

 Հանձնաժողովի նախագահի կարծիքով` դա նաև եկեղեցու կարևոր դերակատարության մասին կարող է խոսել:

Թեմայի այլ նորություններ