Մեծ կուրստներ տվեցին ու խայտառակ եղան.ՀՀ ԶՈՒ գեներալն Ադրբեջանի սանձազերծած գործողությունների մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    44%
    4 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    70%
    2 կմ/ժ
  • Լոռի 8°C
    65%
    5 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    79%
    9 կմ/ժ
  • Արարատ 14°C
    35%
    3 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    71%
    10 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    44%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    63%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    44%
    4 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    40%
    5 կմ/ժ
  • Արցախ 12°C
    75%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Մեծ կուրստներ տվեցին ու խայտառակ եղան.ՀՀ ԶՈՒ գեներալն Ադրբեջանի սանձազերծած գործողությունների մասին

Մեծ կուրստներ տվեցին ու խայտառակ եղան.ՀՀ ԶՈՒ գեներալն Ադրբեջանի սանձազերծած գործողությունների մասին

 Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի պետ, գեներալ-մայոր Դանիել Բալայանի խոսքով` Տավուշի ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանն իր սանձազերծած գործողություններով խայտառակ եղավ և մեծ կորուստներ կրեց:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Բալայանն ասաց հուլիսի 21-ին լրագրողների հետ զրույցում:

«Այս կռիվն ադրբեջանցիները սարքեցին իրենք իրենց գլխին, մեծ կորուստներ տվեցին և խայտառակ եղան: Չհասկացա, թե ինչու իրենք սրան հասցրեցին: Իրենց համապատասխան պատիժը ստացան»,- ասաց Բալայանը:

Գեներալ-մայորը նշեց, որ ՀՀ զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները բոլոր ուղղություններով պատրաստ կանգնած են, և հակառակորդը չի կարող հանկարածի հարձակումներով հաջողության հասնել:

Հուլիսի 21-ին Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում ցուցադրեցին վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին ՀՀ զինված ուժերի խոցած ադրբեջանական անօդաչու թռչող սարքերը:

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն ավելի վաղ հայտնել էրոր հայկական ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումը խոցել է Ադրբեջանի ԶՈՒ կրակի կառավարման համակարգ հանդիսացող «Elbit Hermes 900» անօդաչու թռչող սարք: «Elbit Hermes 900»-ը հզոր անօդաչու թռչող սարք է, այն կրակի կառավարման համակարգ է հանդիսանում, հետախուզական ԱԹՍ է, շատ թանկարժեք է և Ադրբեջանի ամենամեծ ԱԹՍ-ն է:

ՀՀ զինված ուժերի կողմից նախօրդ օրերին ևս մի քանի ԱԹՍ-ներ էին խոցվելորոնց լուսանկարներից երևում էրոր դրանք իսրայելական արտադրության ենՀուլիսի 14-ին հակառակորդը հարվածային ԱԹՍ-ով թիրախավորել է Բերդ համայնքի քաղաքացիական ենթակառուցվածքները։

Աղբյուր՝ Արմենպրես

Թեմայի այլ նորություններ