Մեր նպատակն է անձի կրթությունը և շարունակական զարգացումը դարձնել կենսակերպ. Նիկոլ Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    41%
    20 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    70%
    13 կմ/ժ
  • Լոռի 5°C
    91%
    6 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    81%
    10 կմ/ժ
  • Արարատ 14°C
    32%
    12 կմ/ժ
  • Սյունիք 9°C
    81%
    3 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    41%
    20 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    97%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    41%
    20 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    40%
    13 կմ/ժ
  • Արցախ 10°C
    86%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Մեր նպատակն է անձի կրթությունը և շարունակական զարգացումը դարձնել կենսակերպ. Նիկոլ Փաշինյան

Մեր նպատակն է անձի կրթությունը և շարունակական զարգացումը դարձնել կենսակերպ. Նիկոլ Փաշինյան

2022 թվականին ԿԳՄՍ նախարարությանը հատկացվող գումարն աճելու է 27 տոկոսով: Այդ մասին ԱԺ-ում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ կրթական օբյեկտների շինարարության և նախագծման ուղղությամբ կատարվելիք աշխատանքները շարունակվելու են, և նախագծվելու են բազմաթիվ նոր ուսումնական հաստատություններ, այդ թվում՝ մոդուլային, որոնք ապահովելու են 300 դպրոցի և 500 նախադպրոցական հաստատության կառուցումը առաջիկա 5 տարիների ընթացքում:

«Ասեմ, որ այս պահի դրությամբ 76 դպրոց և 51 մանկապարտեզ արդեն իսկ գտնվում են կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման փուլում»,- ընդգծեց վարչապետը: 

Նրա խոսքով՝ 2022 թվականին միայն գիտության ֆինանսավորման ուղղությամբ հատկացվելու է 53 տոկոսով ավելի գումար, իսկ գիտական թեմատիկ հետազոտություններին հատկացվող գումարը գերազանցելու է 2.5 անգամ՝ կազմելով 6.7 մլրդ դրամ:

«Մեր նպատակն է անձի կրթությունը և շարունակական զարգացումը դարձնել կենսակերպ. սա է ժամանակակից աշխարհում մրցունակ ազգ լինելու միակ ճանապարհը»,- ասաց նա՝ նշելով, որ գիտության և տեխնոլոգիական ոլորտի զարգացումն այդ պրոցեսի տրամաբանական շարունակությունն է. այս ոլորտում Կառավարությունն արդեն իսկ ներդրում է ֆինանսավորման նոր բանաձևեր:

Թեմայի այլ նորություններ