Մեր նախնական գնահատականը դրական է նախագծի վերաբերյալ. Փաշինյանը՝ Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    13 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    87%
    4 կմ/ժ
  • Լոռի 4°C
    88%
    3 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    79%
    6 կմ/ժ
  • Արարատ 12°C
    41%
    5 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    80%
    6 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    93%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    13 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    44%
    13 կմ/ժ
  • Արցախ 7°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Մեր նախնական գնահատականը դրական է նախագծի վերաբերյալ. Փաշինյանը՝ Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման մասին

Մեր նախնական գնահատականը դրական է նախագծի վերաբերյալ. Փաշինյանը՝ Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ տեղի ունեցած Կառավարության նիստի ընթացքում նշել է, որ Կառավարության նախնական գնահատականը դրական է Հիսուս Քրիստոսի արձանի նախագծի վերաբերյալ:

««Մուլտի գրուպ» ընկերության նախագահը կամ ընկերությունը հանդես է եկել նախաձեռնությամբ՝ Հատիս սարի վրա Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման վերաբերյալ: Համապատասխան փաստաթղթերը ներկայացրել են Կառավարություն, Կառավարության մարմինները պետք է քննարկեն և որոշում կայացնեն: Մեր նախնական գնահատականը դրական է նախագծի վերաբերյալ, որովհետև կարծում ենք, որ բավականին էական զբոսաշրջային հետաքրքրությունը ՀՀ-ի համար կմեծացնի:

Հուսով եմ, որ մեր համապատասխան մարմինները պատշաճ ժամկետներում հարցը կքննարկեն. այնտեղ մի շարք վարչական որոշումների անհրաժեշտություն կա: Այս որոշումները կկայացնենք, և նախագիծն առաջ կընթանա նախատեսված ձևով և տրամաբանությամբ»,- ասաց Փաշինյանը:

Թեմայի այլ նորություններ