Մեր բանակը հերոսական բանակ է, երկու կարծիք լինել չի կարող. Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 19°C
    19%
    7 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    30%
    13 կմ/ժ
  • Լոռի 10°C
    68%
    6 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    79%
    6 կմ/ժ
  • Արարատ 20°C
    27%
    5 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    80%
    9 կմ/ժ
  • Արմավիր 20°C
    19%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    69%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    19%
    7 կմ/ժ
  • Կոտայք 16°C
    36%
    8 կմ/ժ
  • Արցախ 9°C
    90%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Մեր բանակը հերոսական բանակ է, երկու կարծիք լինել չի կարող. Փաշինյան

Մեր բանակը հերոսական բանակ է, երկու կարծիք լինել չի կարող. Փաշինյան

Հայկական բանակը հերոսական բանակ է, դրա մասին երկու կարծիք լինել չի կարող: Այս մասին վստահեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սյունիք կատարած այցի ժամանակ Սառնակունք գյուղում:

Քաղաքացիներից մեկը շեշտեց՝ մեր բանակը չի պարտվել, Փաշինյանն արձագանքեց.

«Մեր բանակը հերոսական բանակ է, դրա մասին երկու կարծիք լինել չի կարող: Մեր ժողովուրդը հերոսական ժողովուրդ է»:

Վարչապետը նշեց՝ դա, սակայն, չի նշանակում, որ չեն եղել առանձին դրվագներ կամ խնդիրներ չեն ծագել: «Դա չի նշանակում, որ չի եղել զինվոր, որն ինչ-որ բան այնպես չի արել, չի եղել սպա, որ ինչ-որ բան այնպես չի արել, չի եղել գեներալ, որն ինչ-որ բան այնպես չի արել: Բայց ընդհանուր առմամբ, դա մեր գնահատականի վրա չպետք է ազդի: Եվ մենք պետք է մեր ինքնավստահությունը, լավատեսությունը հատիկ-հատիկ կառուցենք, մեր երկիրը՝ Հայաստանը և Արցախը նորովի կառուցենք»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց՝ պետք է մեր կյանքը նորովի կառուցենք, իսկ դրա համար պետք է վճռականություն:

Թեմայի այլ նորություններ