Մեր անվտանգության հիմքում պետք է ընկած լինի կրթությունը. Վահրամ Դումանյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    39%
    7 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    50%
    4 կմ/ժ
  • Լոռի 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    81%
    12 կմ/ժ
  • Արարատ 17°C
    32%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    69%
    13 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    39%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    57%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    39%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 14°C
    73%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Մեր անվտանգության հիմքում պետք է ընկած լինի կրթությունը. Վահրամ Դումանյան

Մեր անվտանգության հիմքում պետք է ընկած լինի կրթությունը. Վահրամ Դումանյան

 Հայաստանի կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդգծում է կրթության կարևոր դերը երկրի անվտանգության ապահովման համատեքստում. նախարարն այն կարծիքին է, որ Հայաստանի անվտանգության հիմքում պետք է ընկած լինի կրթությունը: Դումանյանը նման կարծիք հայտնեց Սոթքում լրագրողների հետ զրույցում:

«Մենք հիմա Սոթքում ենք գտնվում: Այստեղ եղել են լարված իրավիճակներ՝ կապված պատերազմական գործողությունների հետ: Պատերազմից հետո մեզ համար առաջնահերթ է անվտանգության խնդիրը: Իմ խորին համոզմամբ՝ մեր անվտանգության ամենամեծ գրավականը մեր կրթվածությունն է: Մենք պետք է ճիշտ մտածենք, այսօր մենք դրա կարիքը ունենք: Եթե մենք պիտի նպատակ դնենք փոքրաթիվ ժողովրդով ունենալ գերհզոր բանակ, գերհզոր զինատեսակներ, որ աշխարհը վախենա կամ մեր հարևանները մեզանից սարսափեն միայն նրա համար, որ մենք զենքի հզոր ուժ ունենք, ես դեմ չեմ: Բայց այստեղ մտածելու հարցեր կան՝ որքանո՞վ է դա իրատեսական: Բայց եթե մեր անվտանգության հիմքում դնենք կրթությունը՝ դրանից բխող բոլոր արդյունքներով, մենք վստահաբար կլինենք ամենաանվտանգը»,- ասաց Դումանյանը:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և փոխնախարար Ժաննա Անդրեասյանը Գիտության և դպրության օրվա առթիվ այցելել են Գեղարքունիքի մարզի Սոթք և Կութ գյուղերի միջնակարգ դպրոցներ:

Թեմայի այլ նորություններ