Մենք գնահատել ենք խոսակցություն սկսելու պատրաստակամության վերաբերյալ Թուրքիայից դրական ազդակները. Փաշինյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    39%
    7 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    40%
    2 կմ/ժ
  • Լոռի 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    81%
    12 կմ/ժ
  • Արարատ 18°C
    32%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    69%
    13 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    39%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    56%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    32%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 14°C
    73%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Մենք գնահատել ենք խոսակցություն սկսելու պատրաստակամության վերաբերյալ Թուրքիայից դրական ազդակները. Փաշինյան

Մենք գնահատել ենք խոսակցություն սկսելու պատրաստակամության վերաբերյալ Թուրքիայից դրական ազդակները. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հեռանկարին՝ շեշտելով, որ երբ փոխադարձաբար արտահայտվում է խոսակցություն սկսելու պատրաստակամություն, ենթադրվում է, որ պետք է այդ խոսակցությունը սկսելու համար նաև կոնկրետ քայլեր ձեռնարկել: 

«2021 թվականի գարնանը, երբ սկսեցի հանդիպումներ ունենալ Հայաստանի տարբեր բնակավայրերի բնակիչների հետ, ի հայտ եկավ մի խոսակցություն և բանաձևվեց հետևյալ կերպ, որ թշնամության մթնոլորտը մեր տարածաշրջանում պիտի կառավարվի: Այս խոսույթով մենք հանդես եկանք ընտրությունների նախորդած շրջանում, և ընտրություններում այս կոնտեքստը ներկա էր: Մենք ՀՀ քաղաքացիներից ստացել ենք մանդատ Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու համար: Այս քննարկումների համատեքստում Թուրքիայից եղել են խոսակցություն սկսելու պատրաստակամության վերաբերյալ դրական ազդակներ: Մենք գնահատել ենք այդ ազդակները և ինքներս արտահայտել ենք ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ սկսելու այդպիսի խոսակցություն հարաբերությունների կարգավորման հնարավորությունների, հաղորդակցության ուղիների բազման վերաբերյալ»,-ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ավելացրեց, որ Հայաստանի միջազգային մի շարք գործընկերներ հրապարակային պատարստակամություն են ցուցաբերել՝ աջակցելու այդ գործընթացին:

«Երբ փոխադարձաբար արտահայտվում է խոսակցություն սկսելու պատրաստակամություն, ենթադրվում է, որ պիտի կոնկրետ քայլեր ձեռնարկել այդ խոսակցությունը սկսելու համար: Այդ խոսակցությունը կարող է լինել աշխատանքային: կարծում եմ, որ խոսակցությունը տրամաբանորեն պետք է լինի նախ աշխատանքային, ապա եթե տեսնենք, որ կան կոնկրետ արդյունքներ արձանագրելու հնարավորություններ կամ կա դրա անհրաժեշտությունը, պիտի լինեն կամ կարող են լինել նաև հրապարակային: Այս պահի դրությամբ մենք գործում ենք այն շրջանակներում, ինչ հայտարարել ենք և պատրաստվում ենք այդ ուղղությամբ առաջ գնալ»,-ասաց Փաշինյանը:

Թեմայի այլ նորություններ