Մենք երբեք չենք նախաձեռնել հարձակում որևէ երկրի վրա, մենք խաղաղություն ենք ցանկանում. ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Մակունցի հարցազրույցն Al Arabiya-ին
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    6 կմ/ժ
  • Շիրակ 1°C
    86%
    7 կմ/ժ
  • Լոռի 3°C
    86%
    2 կմ/ժ
  • Տավուշ 3°C
    81%
    4 կմ/ժ
  • Արարատ 12°C
    41%
    1 կմ/ժ
  • Սյունիք 7°C
    81%
    6 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    88%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    6 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    45%
    12 կմ/ժ
  • Արցախ 6°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Մենք երբեք չենք նախաձեռնել հարձակում որևէ երկրի վրա, մենք խաղաղություն ենք ցանկանում. ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Մակունցի հարցազրույցն Al Arabiya-ին

Մենք երբեք չենք նախաձեռնել հարձակում որևէ երկրի վրա, մենք խաղաղություն ենք ցանկանում. ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Մակունցի հարցազրույցն Al Arabiya-ին

Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպանի պաշտոնը ստանձնելուց կարճ ժամանակ անց Լիլիթ Մակունցն արդեն քայլեր է ձեռնարկում հայ-ամերիկյան կապերին նոր խթան հաղորդելու ուղղությամբ: Այս մասին գրում է  Al Arabiya-ն, որը հարցազրույց է պատրաստել ԱՄՆ-ում Հայաստանի առաջին կին դեսպանի հետ:

«Մենք պատերազմից հետո դեռ վերականգնման փուլում ենք՝ ինչպես մտավոր, այնպես էլ տնտեսապես»,- նշել է 37-ամյա դեսպանը:

Խոսելով 2020 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի և հայ-ադրբեջանական խնդիրը լուծելու մասին՝ Մակունցը նշել է, որ դրա լավագույն ճանապարհը ԵԱՀԿ Մինսկի խումբն է:

«1994 թվականին, երբ մենք հաղթեցինք [Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմում], մենք հետ վերադարձրինք բոլոր ռազմագերիներին: Տարօրինակ է, որ նրանք (խմբ.- Ադրբեջանը) շարունակում են պահել հայ ռազմագերիներին»,- նշել է Մակունցը:

Նա շեշտել է, որ ադրբեջանական կողմի գործողությունների հետևանքով շատ հայեր տեղահանվել են, և այժմ Հայաստանի կառավարությունը օրենքներ է մշակում՝ ներքին տեղահանված անձանց օգնություն տրամադրելու նպատակով:

«Հայաստանը հպարտ է իր ժողովրդավարությամբ: Պատերազմից հետո մենք որոշեցինք, որ պետք է մեծացնենք դիվանագիտական ջանքերը աշխարհի խոշոր մայրաքաղաքներում:

Մեր միակ ցանկությունը խաղաղությունն է: Մենք երբեք չենք նախաձեռնել հարձակում որևէ երկրի վրա և չենք ծրագրում նման բան»,- հայտարարել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Մակունցը:

Թեմայի այլ նորություններ