ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մարշալ Հ. Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ, հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակով պայմանավորված՝ Իջեւանում ստեղծված տեղեկատվական շտաբի համակարգող Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է տեսանյութ, որում սահմանին ծառայող մեր զինվորները դիմում են ժողովրդին՝ հորդորելով հանգիստ լինել:
«Մենք ամուր ենք մեր լեռների պես»,- եզրափակում են զինծառայողները: