Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Իրան
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    44%
    7 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    81%
    7 կմ/ժ
  • Լոռի 8°C
    65%
    5 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    77%
    6 կմ/ժ
  • Արարատ 13°C
    36%
    2 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    74%
    6 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    44%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    71%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    44%
    7 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    43%
    2 կմ/ժ
  • Արցախ 11°C
    75%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Իրան

Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Իրան

Նախարար Միրզոյանին օդանավակայանում դիմավորել է ԻԻՀ ԱԳՆ Եվրասիայի գլխավոր վարչության պետ Ա․ Հաղիղիանը: Տեղի է ունենեցել ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանի հանդիպումը՝ տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը:

Թեհրանում կայացել է Իրանի ու Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը: Հոսսեյն Ամիր Աբդոլլահիանը հայտարարել է, որ Հայաստանի ու Իրանի հարաբերությունները կառուցողական են և զարգացող: Վերջին 20 օրվա ընթացքում երկու երկրի արտգործնախարարները հանդիպել են 3 անգամ՝ Դուշանբեում, Նյու Յորքում և Թեհրանում: Նա նշել է, որ քաղաքական հարաբերություններից բացի տնտեսության, զբոսաշրջության, առևտրի ոլորտներում ևս հարաբերություններն ընդլայնելու համաձայնություն է ձեռք բերվել:

«Երկու երկրի հաղորդակցական ուղիների և տարանցիկ ճանապարհների վերականգնման շուրջ ծրագիր ենք մշակել, որն արագ կիրականացվի: Առաջիկա շաբաթներին մենք ավելի շատ ակտիվություն կտեսնենք հարաբերությունների բոլոր հարթություններում: Հարավային Կովկասում սիոնիստների ու ահաբեկիչների ներկայությունը մեզ լրջորեն մտահոգում է:

Բարձրաձայն հայտարարում ենք՝ թույլ չենք տա օտար երկրներն ազդեն Իրանի և իր հարևանների, այդ թվում՝ Հայաստանի հետ հարաբերությունների վրա: Հաշվի առնելով տարածաշրջանային ճգնաժամերը, ինչպես նաև կորոնավիրուսի ճգնաժամի ավարտը, մենք պետք է հայտարարենք, որ մեր տարածաշրջանը առավելապաշտություններ չի հանդուրժելու: Տարածաշրջանի բոլոր երկրները պետք է գան այն համոզման, որ տարածաշրջանի խնդիրները պետք է կարգավորվեն առանց օտարների միջամտության»,- ընդգծել է Իրանի արտգործնախարարը:

 

Թեմայի այլ նորություններ