Մեկնարկել է աշակերտներին, ուսուցիչներին և ծնողներին սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրման ծրագիրը
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    54%
    6 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    56%
    2 կմ/ժ
  • Լոռի 8°C
    39%
    13 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    69%
    6 կմ/ժ
  • Արարատ 11°C
    34%
    13 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    90%
    8 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    62%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    41%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    54%
    6 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    42%
    7 կմ/ժ
  • Արցախ 11°C
    80%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Մեկնարկել է աշակերտներին, ուսուցիչներին և ծնողներին սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրման ծրագիրը

Մեկնարկել է աշակերտներին, ուսուցիչներին և ծնողներին սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրման ծրագիրը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ամիսներ առաջ դիմել էր Ասիական զարգացման բանկին (ADB)՝ կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված արտակարգ դրության և հեռավար կրթության պայմաններում աշակերտներին, ուսուցիչներին և ծնողներին սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրման նպատակով դրամաշնորհային ծրագիր իրականացնելու առաջարկով։ Այս մասին InterLur.com լրատվական գործակալությունը տեղեկացավ ՀՀ ԿԳՄՍՆ լրատվության բաժնից։ Տարածված հաղորդագրությունում մասնավորապես ասվում է․

Անցկացված դրամաշնորհային ծրագրի մրցույթի արդյունքում, Ասիական զարգացան բանկի «Քաղաքացիական հասարակության աջակցությունը Հայաստանում առցանց կրթությանը» ծրագրի շրջանակում, Մանկական զարգացման հիմնադրամը սկսել է հետազոտել COVID-19 համավարակով պայմանավորված՝ առցանց ուսուցման ժամանակ տարրական դպրոցի ուսուցիչների, աշակերտների և նրանց ծնողների հոգեբանական խնդիրները։

Ծրագրի նպատակներից է ուսումնասիրել, թե ինչ խնդիրների են բախվել վերոնշյալ խմբերը և հատկապես ինչն է սթրեսային իրավիճակ ստեղծել։ Ծրագրում ընդգրկված փորձագետները վստահ են, որ հեռավար շփումը, տևական մեկուսացումը, ամբողջովին տեղափոխումն առցանց կրթության հարթակ և թվային տեխնոլոգիաներին տիրապետելու խնդիրը երեխաների, ծնողների և ուսուցիչների համար անհետևանք չեն լինի։

«Այս ծրագրի իրականացումը կօգնի նաև հզորացնել դպրոցական համակարգում հոգեբանական ծառայությունները՝ աշակերտներին և ծնողներին շարունակական աջակցություն ցուցաբերելու, կրթության կազմակերպման համատեքստում նախկին ռիթմը պահպանելու, ինչպես նաև ճգնաժամային իրավիճակով պայմանավորված սթրեսները նվազեցնելու նպատակով»,-նշել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

«Մեր հետազոտությունը վերաբերելու է տարրական դպրոցին, որտեղ սովորում է 154.409 աշակերտ։ Հետազոտության մեջ ընդգրկված է բանիմաց մասնագիտական թիմ, և վստահ եմ, որ ծրագրի ավարտին մենք լուրջ արդյունք կունենանք ինչպես աջակցության գործիքներ ստեղծելու, այնպես էլ կարողությունների զարգացման առումով»,-իր հերթին ընդգծել է Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը։

Նշենք, որ ծրագրի իրականացման ընթացքում կգործի թեժ գիծ, որի միջոցով մարդիկ կարող են պատմել իրենց խնդիրների մասին։ Մանկական զարգացման հիմնադրամի սոցիալական աշխատողները կարձագանքեն զանգերին և կուղղորդեն աջակցության կարիք ունեցողներին։ Իբրև ծրագրի բաղկացուցիչ մաս՝ մասնագետները նաև կգնահատեն այդ ընտանիքների կարիքները, նրանց համար կապահովեն հեռավար խորհրդատվություն։

Հիմնադրամը կմշակի հետազոտության ընթացքում հայտնաբերված խնդիրների մեղմմանն ուղղված մեխանիզմներ և գործնական ուղեցույցներ՝ տեսանյութեր, մուլտիմեդիա նյութեր, խորհրդատվական թերթիկներ, որոնք կծառայեն ծրագրի շահառու խմբերին։ Ասիական զարգացման բանկը Հայաստանում կրթության ոլորտի զարգացման հիմնական գործընկերներից է և շարունակում է օժանդակել այն ոլորտներին, որոնք ՀՀ կառավարության բարեփոխումների օրակարգում ունեն գերակայություն:

Թեմայի այլ նորություններ