Մեղադրանք է առաջադրվել Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրենին. Քննչական կոմիտե
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    50%
    4 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    61%
    9 կմ/ժ
  • Լոռի 5°C
    89%
    6 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    83%
    8 կմ/ժ
  • Արարատ 13°C
    32%
    11 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    80%
    1 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    50%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 1°C
    96%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    50%
    4 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    39%
    14 կմ/ժ
  • Արցախ 10°C
    87%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Մեղադրանք է առաջադրվել Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրենին. Քննչական կոմիտե

Մեղադրանք է առաջադրվել Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջի տնօրենին. Քննչական կոմիտե

«Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին հաորդագրություն է տարածել ՀՀ քննչական կոմիտեն, որում ասված է.

«ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են «Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից մի շարք չարաշահումներ կատարելու դեպքի հանգամանքները: Համապատասխան քրեական գործը հարուցվել է ՀՀ գլխավոր դատախազությունում՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված մշտադիտարկման արդյունքում հայտնաբերված անհամապատասխանությունների հիման վրա:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ վերոհիշյալ ՊՈԱԿ-ի տնօրենը, 2014թ. սեպտեմբերի 9-ից զբաղեցնելով նշված պաշտոնը, կազմակերպության մի շարք աշխատակիցների հետ նախնական համա­ձայնությամբ, պաշտոնական փաստաթղթերում ներառել է իրականությանը չհամապատասխանող տվյալներ և կազմակերպել ակնհայտ կեղծ գրառումների կատարման գործընթաց. հատկապես որոշ ուսանողների կողմից ուսումնական և քննական  պրոցեսին մասնակից չլինելու պարագայում, այդ մասին համապատասխան նշումներ չկատարելով, ստուգման գրքույկներում և դասամատյաններում նշանակվել են գնահատականներ՝  իրավական հիմքեր ստեղծելով նրանց կազմակերպությունից չհեռացնելու համար:

Ավելին, քննական շրջանը բարեհաջող ավարտելու վերաբերյալ կեղծ հիմքեր ստեղծելով, ավարտին հասցնելով իր հանցավոր մտադրությունը՝ այդ ուսանողներին ուսման բնականոն ժամկետում տրամադրել է դիպլոմներ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ «Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (3 դրվագ) և 38-325-րդ հոդվածի 2-րդ մասով (3 դրվագ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննությունը շարունակվում է»:

Թեմայի այլ նորություններ