Մայրաքաղաքը կունենա շախմատի բարձրագույն վարպետության մարզադպրոց
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    29%
    32 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    43%
    13 կմ/ժ
  • Լոռի 10°C
    70%
    12 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    62%
    7 կմ/ժ
  • Արարատ 18°C
    35%
    20 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    83%
    9 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    29%
    32 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    69%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    29%
    32 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    42%
    11 կմ/ժ
  • Արցախ 12°C
    84%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26555
  • Դոլար = 388.09

Մայրաքաղաքը կունենա շախմատի բարձրագույն վարպետության մարզադպրոց

Մայրաքաղաքը կունենա շախմատի բարձրագույն վարպետության մարզադպրոց

Մայրաքաղաքում կհիմնվի «Շախմատի Երևանի բարձրագույն վարպետության մարզադպրոց»: Այսօր կայացած նիստում ավագանին հավանություն տվեց համանուն ՀՈԱԿ ստեղծելու մասին որոշման նախագծին:

Նախաձեռնության նպատակը՝ Երևանում գործող շախմատի 12 մարզադպրոցներից մեկի բազայի հիման վրա մարզաձևի բարձրագույն վարպետության մարզադպրոցի հիմնումն է և վերջինիս միջոցով ուսումնամարզական համապատասխան ծրագրերի մշակումը:Նախագիծը ներկայացնող Երևանի քաղաքապետի տեղակալ Գայանե Մելքոմ Մելքոմյանը նշեց, որ մանկապատանեկան մարզադպրոցներն ավարտելուց հետո լավագույն մարզիկ-մարզուհիները այս դպրոցում ուսումնամարզական գործընթացի շարունակականության ապահովման հնարավորություն կստանան:

Ի տարբերություն մանկապատանեկան մարզադպրոցի, որտեղ 10 տարվա ընթացքում կազմակերպվում է ուսումնամարզական գործընթաց 5-18 տարեկան մարզիկների համար, բարձրագույն վարպետության մարզադպրոցում ուսումնամարզական գործընթացը կտևի 5-7 տարի և նրանում կընդգրկվեն մինչև 25 տարեկան, անհատական բարձր գործակից ունեցող շախմատիստներ, որոնք Երևանի և Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի թեկնածուներ են:

Սույն որոշմամբ հնարավորություն է ընձեռնվում անհատական բարձր գործակից ունեցող մարզիկներին հնարավորինս կատարելագործելու իրենց մարզական կարողությունները՝ ուսանելով շատ ավելի հմուտ ու համաշխարհային ճանաչում ունեցող մարզիչների մոտ:

Թեմայի այլ նորություններ