Մասիսի ոստիկանները բնակիչներից մեկի տանը կանեփի 852 բույս և 144 գրամ մարիխուանա են հայտնաբերել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    23%
    7 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    40%
    15 կմ/ժ
  • Լոռի 11°C
    36%
    11 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    61%
    15 կմ/ժ
  • Արարատ 17°C
    29%
    10 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    80%
    12 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    23%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    35%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    23%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    38%
    14 կմ/ժ
  • Արցախ 12°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Մասիսի ոստիկանները բնակիչներից մեկի տանը կանեփի 852 բույս և 144 գրամ մարիխուանա են հայտնաբերել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

InterLur.com լրատվական գործակալությունը ՀՀ Ոստիկանության լրատվության բաժնից տեղեկացավ, որ հուլիսի 29-ին ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արարատի մարզի Գետափնյա գյուղի 49-ամյա մի բնակիչ տան հողամասում կանեփ է աճեցնում, իսկ տանը պահում է բույսի չորացված զանգված։ ՀՀ Ոստիկանության հաղորդագրությունումմասավորապես ասվում է.

Քրեական հետախույզները, տեղեկությունը ստուգելու նպատակով, այցելել են նշված հասցե ու բաց դարպասից տեսել հողամասում աճած կանեփի բույսերը։ Այս փաստով նախապատրաստված նյութերով զննվել է տան տարածքն ու հայտնաբերվել 1-3 մետր բարձրության կանեփի 852 թուփ։

Տան բակի տարբեր հատվածներից հայտնաբերվել է նաև կանեփի մոտ 144 գրամ չորացված զանգված։

Հայտնաբերվածը վերցվել է փորձաքննության ուղարկելու համար։

Քննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Թեմայի այլ նորություններ