Մարզպետ Արամ Խաչատրյանը հանդիպում է ունեցել Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    39%
    7 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    53%
    6 կմ/ժ
  • Լոռի 9°C
    76%
    12 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    68%
    5 կմ/ժ
  • Արարատ 17°C
    40%
    19 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    89%
    11 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    39%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    76%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    39%
    6 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Արցախ 10°C
    94%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26555
  • Դոլար = 388.09

Մարզպետ Արամ Խաչատրյանը հանդիպում է ունեցել Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի հետ

Մարզպետ Արամ Խաչատրյանը հանդիպում է ունեցել Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի հետ

Նա Սրբազան հորը և թեմի հոգևոր հայրերին շնորհավորեց փետրվարի 9-ին Հայ Առաքելական Եկեղեցու կողմից նշվող Սուրբ Ղևոնդյանց քահանայական տոնի կապակցությամ՝ կարևորելով հայ առաքելական եկեղեցու դերը երկրի հոգևոր֊ մշակութային կյանքում.

-Բազմիցս առիթներ են եղել ասելու՝ եկեղեցին այն կարևոր օղակն է, որը մշտապես կապել է ժողովրդի տարբեր շերտերին: Մարզային, համայնքային իշխանությունների և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու համագործակցությունը միայն մեկ նպատակ ունի՝ նպաստել հոգևոր մշակույթի զարգացմանը և գործել ի շահ Լոռու մարզի և լոռեցի հավատացյալների,- նշեց Արամ Խաչատրյանը: Մարզպետը նաև առանձնակի կարևորեց փորձություններով հարուստ այս ժամանակաշրջանում եկեղեցու և հոգևոր դասի դերակատարությունը.

֊Ձեր աջակցությունն այսօր մեր ժողովրդին անհրաժեշտ է առավել քան երբևէ: Ինքս պատերազմի ընթացքում բազմիցս ականատես եմ եղել, թե ինչպես է հոգևորականը զինվորին հավասար պայքարել մարտի դաշտում: Ձեր ջանքերը գովեստի ու բարձր գնահատանքի են արժանի,- ասաց մարզի ղեկավարը:

Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանն իր հերթին վստահեցրեց՝ որպես թեմի առաջնորդ՝ պատրաստ է շարունակել սկսված բոլոր ողջունելի նախաձեռնությունները, որոնք միտված կլինեն լոռեցիների բարօրությանը: Իսկ գնահատված լինելը, ջերմ մթնոլորտում աշխատելն ավելի է պարտավորեցնում և ստիպում աշխատանքը շարունակել եռանդով:

Թեմայի այլ նորություններ