Մարկոս Հարությունյանը հրաժարվում է Երևանի քաղաքապետարանի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից, Իզաբելլա Աբգարյանը «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    9 կմ/ժ
  • Շիրակ 1°C
    86%
    7 կմ/ժ
  • Լոռի 3°C
    86%
    2 կմ/ժ
  • Տավուշ 3°C
    81%
    4 կմ/ժ
  • Արարատ 12°C
    41%
    1 կմ/ժ
  • Սյունիք 7°C
    81%
    6 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    88%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    9 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    45%
    12 կմ/ժ
  • Արցախ 6°C
    86%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Մարկոս Հարությունյանը հրաժարվում է Երևանի քաղաքապետարանի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից, Իզաբելլա Աբգարյանը «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել

Մարկոս Հարությունյանը հրաժարվում է Երևանի քաղաքապետարանի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից, Իզաբելլա Աբգարյանը «Իմ քայլը» խմբակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել

Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանը Քաղաքաշինության և հողօգտագործման հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից հրաժարվելու դիմում է ներկայացրել: Այս մասին ավագանու անդամ Միքայել Մանրիկյանն ասաց ավագանու 5-րդ նստաշրջանի 3-րդ նիստի ժամանակ:

«Քիչ առաջ գրությամբ դիմել ենք քաղաքապետին, որով Մարկոս Հարությունյանը հրաժարվում է Քաղաքաշինության և հողօգտագործման հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից: Այսօր նա կկատարի իր լիազորությունները»,- նշեց Մանրիկյանը:

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը դիմում է ներկայացրել խմբակցության կազմից դուրս գալու մասին: Այս մասին ավագանու 5-րդ նստաշրջանի 3-րդ նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետի տեղակալ Հրաչյա Սարգսյանը:

«Իզաբելլա Աբգարյանը շարունակում է ավագանու անդամի իր լիազորությունները և համապատասխան հանձնաժողովում իր աշխատանքները»,- նշեց Սարգսյանը:

Թեմայի այլ նորություններ